Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՄԵՂ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼՈՌՎԱ ՓԱՄԲԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՄԵՂ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼՈՌՎԱ ՓԱՄԲԱԿՈՒՄ


Օրերս Լոռվա Փամբակ համայնքում տեղի ունեցավ «Լոռվա Օրրան»  մշակութի, արվեստի և խոհարարության ժամանցային տան բացման արարողությունը: Միջոցառումը կազմակերպված էր «Սոսե»  բարեգործական ՀԿ-ի կողմից՝ նպատակ ունենալով «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով»  ծրագիրը ծառայեցնել ի նպաստ մարզային բնակչության:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ներգնա տուրիզմով զբաղվող տուրիստական, միջազգային կազմակերպություններ, դեսպանատների ներկայացուցիչներ, Լոռվա մարզպետարանի աշխատակիցներ:

«Այսօր Լոռիում ենք հատկապես այն պատճառով, որովհետև, ըստ ուսումնասիրությունների, հենց Վանաձոր, Ալավերդի ճանապարհահատվածն է Հայաստանում զարգացող տուրիզմի հիմնական անցուղին ևՀայաստան-Վրաստան շղթայի կենտրոնը»,- մեկնաբանում է «Սոսե»  բարեգործական ՀԿ-ի տնօրեն ՆԵԼԻ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ:

Միջոցառման ընթացքը ներկայացնող առանձնացված տաղավարներում կարելի էր լսել պատմություններ լավաշի, թոնրի, հայկական խոհանոցի, Լոռվա մարզի ուտեստների ու դրանց առանձնահատկությունների մասին, համտեսել թարմ լավաշ՝ տնական պանրով ու տարբեր գյուղական ուտեստներով, մուրաբաների , թեյերի տեսականիով: Հյուրերը հնարավորություն ունեին նաև նկարվելու հայկական տարազային որոշ աքսեսուարներով, դիտելու տեղի բնակիչների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքերը՝ ինչին էլ առավել նպաստում էր Լոռվա մաքուր օդն ու չքնաղ բնությունը:

«Անչափ հաճելի է լինել Երևանում, միակ տխուր մասն այն է, որ եվրոպական միության կողմից այս ծրագրի հովանավորության փուլն արդեն եզրափակվում է: Սակայն եթե նայենք արված աշխատանքին, կտեսնենք, որ այս համագործակցությունն իսկապես հաջողված էր ու բավականին ամուր հիմքերով: Միայն շուրջը գտնվող բնությանը նայելը բավական է բացարձակ հիացմունք ապրելու համար »,- նկատում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու  ՋՈՆ ԲԱՐՔԵՐԸ:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից 150.000 եվրո արժողությամբ: Այն իրականացվում է Լոռու և Տավուշի մարզերում:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ