Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԷՑ-Ի ՏՆՕՐԵՆԸ «ՔՈՌՈՒՓՈՒՉ» Է ԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

ՀԷՑ-Ի ՏՆՕՐԵՆԸ «ՔՈՌՈՒՓՈՒՉ» Է ԱՆՈՒՄ ԿԱՌՈԻՅՑԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Բացի  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից, որը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության շրջանում,  հանրության ուշադրության կենտրոնում էր նաև ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի միլիոնների հասնող աշխատավարձը: Այսօր «Իրավունքի» թղթակիցը Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանից ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին առաջարկներ ներկայացրած ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց` արդյոք ՀԷՑ-ի տնօրենի ու աշխատակիցների աշխատավարձի վերանայման հարցը ևս պետք է  ուսումնասիրվի: Տնտեսագետի խոսքով`խնդիրը կոմերցիոն բնույթի է, բայց որքանով ինքը տեղեկացված է, նման խոշոր ընկերությունններում, իսկ տվյալ պարագայում ՀԷՑ-ը գնել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» կազմակերպությունը, և աշխատավարձի չափը որոշում է այդ կառույցը:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի պարզաբանմամբ էլ ՀԷՑ-ը իմանալով իր մենաշնորհային  դիրքի մասին և ինքը ինչ թիվ էլ ներկայացնի, հանձնաժողովը միևնույն է, հաստատելու է, էլցանցերը քոռուփուչ է անում իր ռեսուրները: «Կարծում եմ` աշխատավարձերի խնդիրը ևս պետք է ուսումնասիրվի»,- ասաց Մակարյանը:

Մանրամասները` տեսանյութում


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ