Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲՀԿ-Ն ՈՒՐԱՆՈՒՄ Է ԻՐ «ԿՆՔԱՀՈ՞ՐԸ«. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ՈՒՐԱՆՈՒՄ Է ԻՐ «ԿՆՔԱՀՈ՞ՐԸ». ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը վերջերս հայտարարել էին, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը էլեկտրաէներգիան չորս դրամով թանկացնելու մասին  քաղաքական որոշում է: ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ «Իրավունքի» հետ զրույցում ասել էր, «Քառյակի» այս անհամաձայնությունը քաղաքական բովանդակություն ունի: Այսօր «Իրավունքի» թղթակիցը այդ խնդրի առնչությամբ մի քանի հարց ուղղեց  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին:

-Պրն Մելքումյան, ինչպես եք արձագանքում իշխանության այն հայտարարությանը, թե հոսանքի թանկացման հետ չհամաձայնելը  քաղաքական բովանդակություն ունի և կարծես թե միջոց է «Քառյակի» համար աշնանը կայանալիք հանրահավաքներին հարցի միջոցով ժողովրդի մոտ դիվիդենտներ շահելու համար:

-Ոչ, նման բան չկա, քառյակի 12 կետանոց պահանջները կա, ես էլ արդեն 6 առաջարկ եմ ուղարկել  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Մենք կսպասենք դեպքերի ընթացքին, տեսնենք`ինչպես են արձագանքում և ըստ այդմ`կկողմնորոշվենք` ինչ ենք անելու:

-Քառյակի վերջին հարցազրույցի ժամանակ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու հոսանքի թանկացման դեմ հարցին ի պատասխան ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասել էր` դեռ ոչ մի բան չենք որոշել: Ինչով է պայմանավորված «Քառյակի» այս հապաղումը, չե՞ք կարծում` պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել:

-Դե քառյակն իր օրակարգով շարժվում է: Դուք ուզում եք արագացնե՞ք կամ դանդաղեցնե՞ք:

- Քանի որ «Քառյակի» մասին  խոսեցինք,  հետաքրքիր է` ինչու ի վերջո քառյակի մաս կազմող ԲՀԿ-ն չի կարողանում ազատվել նախկին նախագահի ստվերից: Այդ  մասին, ի դեպ, պարբերաբար խոսում է նաև «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը:

Դա ֆանտաստիկայի ժանրից է:Ես չեմ մեկնաբանում նրա (նկատի ունի Զարուհի Փոստանջյանին-խմբ.) հայտարարությունը:

Հ.Գ. Ինչքան էլ ԲՀԿ-ականները  կտրականապես  մերժեն իրենց և կուսակցության «կնքահայր» Ռ. Քոչարյանի կապը, միևնույն է թե  կուսակցության ստեղծման ժամանակագրությունը և դրանից բխող հասարակության ու քաղաքական դաշտի ընկալումը մեկն է`այլընտրանքային ուժը Քոչարյանի արբանյակն է: Ի դեպ,  շատերը չեն մոռացել Քոչարյանի ղեկավարման տարիներին պետական գույքի կառավարման ոլորտում պաշտոն զբաղեցրած փոխնախարար Միքայել Մելքումյանի գործունեությունն ու երկու տարի առաջ էլ այն սկանդալային պատմությունը, երբ պարզ դարձավ, որ պատգամավորը զբաղվում է  տարածքների վարձակալությամբ: Իսկ արդեն երկու տարի է «հայրենի» կոալիցիայի շարքերը լքելուց հետո ԲՀԿ-ն հրեշտակային թեւերով ժողովրդի շահերի պաշտպան է ներկայանում ու քննադատում է իշխանություններին:

Մանրամասները` տեսանյութում


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ