Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16

Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի` կուսակցությունը ՙքառյակի՚ ներսում վերջերս ոչ այնքան հաճելի կացության մեջ է ընկել: Պատճառն այն է, որ ներքին մակարդակով ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հանգել են այն եզրակացության, որ պետք է միասնաբար ընդունել ԼՏՊ-ի առաջարկած` սահմանադրական բարեփոխումների կտրուկ մերժումը եւ անցնել նախապատրաստական աշխատանքների` նույն ԼՏՊ-ի ասած ՙսահմանադրական հանրաքվեն դարձնենք ռեժիմի տապալման հանրաքվե՚ բանաձեւով գործելու համար: Սակայն ՀՅԴ-ն արդեն վաղուց հասցրել է թիվ 1 կարեւորություն տալ հենց սահմանադրական բարեփոխումներին, ու այդ հարցում 180 աստիճանով տեսակետ փոխելը կհանգեցնի կուսակցության հեղինակազրկման: Բացի այդ, դաշնակները այնքան էլ չեն հավատում, որ ՙքառյակը՚ ի վիճակի կլինի տապալել խորհրդարանի աշխատանքները կամ կազմակերպել մեծածավալ հանրահավաքներ, ու ցանկություն չունեն ռիսկի տակ դնել սեփական բավականին բարվոք հարաբերությունները ՀՀԿ-ի հետ: Ինչեւէ, աստիճանաբար ՀՅԴ-ի ու մյուսների միջեւ կոնֆլիկտ է հասունանում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ