Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Դեռ 2 տարի առաջ նախկին զինդատախազ...

Արխիվ 12-16

Դեռ 2 տարի առաջ նախկին զինդատախազ, այժմ իբր թունդ ընդդիմադիր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ հայտարարագրել էր բավականին ծանրակշիռ սեփականություն` Մեղրաձոր գետի վտակներից մեկի վրա 2007-ից գործող փոքր հէկ: Իսկ սեփական հէկ-երը, ինչպես հայտնի է, վերաբերում են, այսպես կոչված, ՙօլիգարխիկ կայֆերին՚: Հիմա հարց` այդ ինչպես է պարոն Ջհանգիրյանը ընդդիմադիր, եթե շարունակում է մնալ այդպիսի օբյեկտի տեր, ու տարբեր պատժիչ ու վերահսկող մարմինները ոչինչ չեն արել: Կհավատաք, որ հնարավոր է այդպիսի զարմանալի բան, որ մարդը լինի թունդ ընդդիմադիր, անկեղծորեն իշխանափոխության կողմնակից լինի, եւ նրա այդպիսի ընտանեկան բիզնեսը հանգիստ ծաղկի ու բարգավաճի: Ճիշտ է, մեր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը այդպիսի հեքիաթների թերեւս հավատա, բայց մեր ընթերցողը` դժվար թե: Այնպես որ, երբ գա ՙթեժ՚ քաղաքական աշունը` հետաքրքիր սյուրպրիզներ սպասեք այդ ՙընդդիմադիր՚ պատգամավորից:
Իսկ փոխած կոշիկներից ավելի շատ կուսակցություն փոխած քաղաքագետ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ բավականին զարմանալի տեսակետ հայտնեց Յուրի Վարդանյանին Վրաստանում դեսպան նշանակելու մասին. ՙՄարդիկ նշանակվում են բիզնես-ծրագրերն առաջ մղելու համար, եւ մենք պետք է ուրախ լինենք, որ Յուրի Վարդանյանը բիզնեսմեն չի, այլ` սպորտսմեն: Ավելի լավ` թող լինի սպորտսմեն եւ սպորտի կազմակերպիչ, քան` բիզնեսմեն, որը ծավալում է բիզնես գործունեություն՚: Լավ, եթե մասնագիտությամբ քաղաքագետ մարդը ասեր, որ պետք է դիվանագիտական կրթություն ունեցող մարդուն նշանակել դեսպան, կլիներ բնական, թե չէ, զարմանալիորեն, ընկել է սարուձոր ու փիլիսոփայում` սպորտսմենն է ավելի լավ, թե` բիզնեսմենը: Ուստի, արձանագրելով հանդերձ, որ հարգարժան քաղաքագետը, երեւանցու խոսքով ասած, արդեն ՙյուղ է վառում՚, մնում է նրան հարցնել` իր նախկին կուսակցություններից որի±ն է ավելի լավ ՙքցել՚` ՀՅԴ-ի±ն, ՀԺԿ-ի±ն, ԲՀԿ-ի±ն...
Իսկ հայտնի հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ զարմանալի ճշգրիտ դիտարկում է արել, թե ինչպես են փչացնում ամեն մի կարգին բան. ՙԱզնիվ մղումով առաջացած շարժումների մեջ, միանգամից թափանցում են ուժեր, պատեհապաշտներ, որոնք կարող են շարժումը վարկաբեկել: Սա եւս խրտնեցնում է հասարակության մյուս անդամներին` շարժմանը միանալու, այդ շարժման անաղարտությանը, ազնվությանը հավատալու համար՚: Այ, իսկը վերաբերում է հոսանքի թանկացման դեմ պայքարող նախաձեռնությանը: Ստույգ գիտեմ, որ նորմալ մարդիկ են, այդտեղ գրանտածիծներ ու խառախուռա չկա: Սակայն շարժման երկրորդ ցույցին միանգամից եկան ու ՙշիթիլ եղան՚ Զարուհի Փոստանջյանը, Ստյոպիկ Սաֆարյանը, Լյովիկ Զուրաբյանը ու նման այլ կերպարներ եւ ամեն ինչ ՀԱԿմեջ արին: Շարժման ֆեյսբուքյան էջում էլ շատ արագ գրեթե 6 հազար հոգի հավաքվեց, սակայն կողմնակի հակաիշխանական թեմաներով այնքան անկապ գրողներ հայտնվեցին, որ խեղճ խմբավարները նույնիսկ չեն հասցնում այդ աղբը հեռացնել: Դե ինչ, զարմանալով եւ միաժամանակ տխրությամբ արձանագրենք, որ հերթական խելքը գլխին շարժումն էլ դրին շատ արագ ապականեցին: Ինչեւէ, մնում է հաջորդ ինքնաբուխ շարժմանը հորդորել` հենց որ տեսնեն վերը հիշատակված կերպարների կամ դրանց նմանների մոտիկ գալը, միանգամից վզակոթին տալով քշեն:
21-րդ դարում շատ տարածված են էլեկտրոնային ստորագրահավաքները, ու, բնականաբար, նաեւ ուրիշի փոխարեն կեղծ ստորագրելը: Զարմանալիորեն, այդ ճակատագրից չխուսափեց եւ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ: Նա էլփոստով ստացել էր անգլերեն նամակ, ուր նրան շնորհակալություն են հայտնում ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանի դեմ ծավալված ստորագրահավաքին մասնակցելու համար: Իր ֆեյսբուքյան էջում նախարարն ամբողջովին մեջբերեց այդ անգլերեն նամակը եւ փիլիսոփայորեն նկատեց, որ նույնիսկ իր տեղն են քվեարկել: Դե ինչ, իրոք որ նախարարի հետ տեղի ունեցածը շատ տհաճ է... Ախր, այն պահին, երբ ամերիկյան դեսպանը բացեիբաց պարգեւատրում է համասեռամոլությունն ու անբարոյականությունը տարածող հայտնի թափթփուկներին, մեկ էլ քեզ տեղեկացնեն, թե դու ինչ-որ խնդրագրով դիմել ես ԱՄՆ Պետդեպին... Յախք: Ի դեպ, դեսպան Հեֆերնի` թափթփուկներին պարգեւատրելու կապակցությամբ, ՙՖեյսբուքում՚ էլ տարածվել է բավականին օրիգինալ մաղթանք` որ դեսպանի ժառանգներն էլ դառնան համասեռամոլ, որպեսզի նրա ՙքոքը կտրվի՚:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ