Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՇԽԱՐՀՈՒՄ` 83, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 95 ՏՈԿՈՍԸ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՐՀՈՒՄ` 83, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 95 ՏՈԿՈՍԸ
ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Համաշխարհային բանկի 1960-2013 թթ. կատարած ուսումնասիրությունները պարզել են, որ Հայաստանում արտագաղթի եւ ներգաղթի ցուցանիշները 1987-91 թթ. եւ 2013 թվականին գրեթե նույնն է եղել: Թե այս երկու ժամանակաշրջանների մեջ որ գործոններն են նույնական, որ այսպիսի նույնատիպ արդյունքներ են ստացվել, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ՙՍոցիոմետր՚ անկախ սոցիոլոգիական ընկերության ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ.
-Մինչեւ 1992-94 թվականները Հայաստանում փակվեց 1000 գործարան, 250 կոնստրուկտորական բյուրո եւ հետազոտական ինստիտուտ, լուծարվեց 900-ի մոտ կոլխոզ եւ սովխոզ, ու միլիոնավոր մարդիկ դարձան գործազուրկ: Այն ժամանակ դեռ մարդիկ գումար ունեին, ու մեծ թվով ինժեներական-տեխնիկական աշխատողներ, արհեստավորներ գնացին Ռուսաստան: Մենք ունեինք կոշիկի հզոր  արտադրություն, դա էլ փակվեց եւ այլն: Իսկ հիմա ցուցանիշն այնքանով է նույնը, որ տարեկան կտրվածքով, ամենահամեստ թվերով` 20-30 հազար մարդ արտագաղթում է` աշխատանք գտնելու համար, այսինքն` աշխատանք գտնելը դառնում է արտագաղթի հիմնական պատճառը: Տարբերությունն այսօր միայն այն է, թե ինչ աշխատանքի են գնում: Եթե առաջ, գոնե, ըստ մասնագիտության կարող էին աշխատանք գտնել, ապա հիմա Ռուսաստանն էլ է գտնվում ծանր վիճակում, ու այնտեղ էլ են գործարանները փակվում, եւ մարդիկ ինչ աշխատանք էլ գտնում են, ստիպված աշխատում են:
- Փաստորեն, երկու ժամանակաշրջանում էլ միայն սոցիալակա±ն պատճառներից ելնելով են արտագաղթում:
- Այո, աշխարհում 83 տոկոսն արտագաղթում է` հիմնականում տնտեսական պատճառներից ելնելով, Հայաստանում` 95 տոկոսը, իսկ մնացած 5 տոկոսն էլ ուրիշ պատճառներից ելնելով` ընտանիքի միավորում, ուսման գնալ, կարիերա ստեղծել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ