Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՋԱՎԱԽՔՈՒՄ` ԵՎՐԱԱՍՈՑԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ԽՈՒՃԱՊ ՉԿԱ՚

Արխիվ 12-16

ՙՋԱՎԱԽՔՈՒՄ` ԵՎՐԱԱՍՈՑԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ԽՈՒՃԱՊ ՉԿԱ՚


Երեկ ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին եւ մասնավորապես` հունիսի 27-ին Վրաստանի կողմից եվրաասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո  ՌԴ մեկնած ջավախքցիների համար խնդիրների առաջացման հետ կապված, նշեց.
-Ջավախքում` ասոցացման պայմանագրի հետ կապված` որեւէ խուճապային տրամադրություն չի տիրում: Ասեմ ավելին` ՀՀ եւ Վրաստանի նախագահների հանդիպումը, որը տեղի ունեցավ վերջերս Թբիլիսիում, այդ առումով հուսադրող նախադրյալներ է ստեղծվել: Եթե մի երկիր Եվրամիությանն անդամակցի, իսկ մյուսը` Եվրասիական միությանը, ապա այս պարագայում կարելի է ակնկալել տնտեսական ձեռքբերումների հեռանկար, որովհետեւ, ինչպես երկու նախագահները նշեցին, որ ՀՀ-ն կարող է Վրաստանի համար դառնալ այն բարենպաստ ներդրումների վայրը, որտեղ վրացական կապիտալ ներդնելով` կարող է արտադրություն կազմակերպել եւ այն ներհանել Եվրասիական միության երկրներ: Օրինակ բերվեց վրացական գինին, ՙԲորժոմի՚ հանքային ջուրը եւ այլն, որոնց համար եվրասիական շուկան ավելի հարմար է, քանի որ ավելի մեծ պահանջ կա, քան եվրոպական շուկայում, որտեղ մրցակցությունն ավելի մեծ է ու բարձր: Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, կարծում եմ, որ այն ավելի բարձր հիմքերի վրա է դրվելու:

ՙՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ` ԱՎԵԼԻ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է՚

-Դուք գտնում եք, որ այն չի ազդի արտագաղթի քանակի վրա` դեպի Եվրոպա, այդ համաձայնագրի ստորագրումից հետո:
- Մտահոգությունը կիսում եմ, բայց չեմ կարծում, որ այդպես կլինի, որ այդ պարագայում Հայաստանի արտագաղթը այդ ճանապարհով ավելի մեծ թափ կստանա: ՀՀ-ում արտադրվող ապրանքները եւ նաեւ այն հեռանկարը, որ Եվրասիական միությանն անդամագրվելը կարող է գնալով զարգանալ, ավելի հեռանկարային է: Այսինքն, եթե մեր արտադրողներին հետաքրքրի  եվրոպական շուկան, այն կարտահոսի Վրաստան, որտեղից էլ կգնա եվրոպական շուկա: Բայց այսօր թե° Հայաստանում, թե° Վրաստանում արտադրատեսակները ավելի մեծ պահանջ ունեն եվրասիական շուկայում, քան` եվրոպականում: Այսինքն` վրացական կապիտալի ներդրումը Հայաստան` ավելի իրատեսական եմ համարում, քան` հակառակը:
- Չեք կարծում, որ Եվրամիությունն ու Եվրասիական միությունը, եթե գնան հակամարտության ճանապարհով, հայ-վրացական հարաբերությունները կտուժեն:
- Կարծում եմ` ոչ: Հղում անելով ՀՀ նախագահի խոսքերը` պետք է ասեմ, որ մենք ՙկամ-կամ՚-ի ճանապարհով չենք գնում, այլ ՙեւ-եւ՚-ի: Եթե մենք այսօր անդամագրվում ենք Եվրասիական միությանը, մեր կամուրջները չենք այրում Եվրոպայի հետ, եւ ինչ դրական է ու նախընտրելի, անպայման գնալու ենք դրան, եւ Եվրոպայի հետ մեր հարաբերություններն ու կառուցողական հարաբերությունները կունենան նոր ձեռքբերումներ:
- Օրերս քառյակը մամուլի ասուլիսով հանդես եկավ, որը նվիրված էր էլեկտրաէներգիայի թանկացման որոշմանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելը բլեֆ է համարում: Ի±նչ հիմքեր կան այդպես մտածելու:
- Այդպես կարծելու հիմք չկա, բնականաբար, եւ այդ 105 հազար ընտանիքները, որոնց նպաստները պետք է ավելանան` կապված հոսանքի թանկացման հետ, միանշանակ` նոր կառավարության բարի կամքի հերթական դրսեւորումներից մեկն է լինելու: Ինչպես գիտեք, նոր կառավարությունը քաղաքական թարմություն բերեց եւ բազում խնդիրների լուծմանը ձեռնամուխ է լինում, որոնցից մեկն էլ դա է: Չեմ կարծում, որ որեւէ հայ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյա, ուրախ է էլեկտրաէներգիայի թանկացմամբ, բայց այստեղ կան տնտեսագիտական խորը հաշվարկներ, որ այս փոքրիկ թանկացումը մեզ զերծ է պահելու հետագա բարդություններից: Ավելի լավ է ունենանք թեթեւ թանկացում, քան թե ձմռանն ունենանք հովհարային անջատումներ, տհաճ անակնկալներ: Հիմա քննարկվում է նաեւ քամու եւ արեւային ճանապարհով ստացվող հոսանքի հարցը, որը կնպաստի հետագայում էլեկտրաէներգիայի գնի իջեցմանը:

ՙՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀՈՍԱՆՔ ՉԻ ՆԵՐԿՐՈՒՄ՚

-Հայաստանը իր ամենածանր շրջանում եղել է էլեկտրաէներգիա արտահանող երկիր, սա այն ապրանքն է, որ տարիներ շարունակ արտահանվել է: Ձեր կարծիքով` ի±նչ տեղի ունեցավ հանկարծ, որ հիմա սկսել ենք ներմուծել:
- Օրերս հնչել է մի կարծիք, որ Հայաստանը Վրաստանից հոսանք է ներկրում: Պետք է ասեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Իսկ ոլորտի մասնագետները ավելի հիմնավոր ներկայացրել են, թե ինչն է պատճառը, որ հիմա ունենք այն, ինչ ունենք: Պետք է հաշվի առնենք, որ մենք` էներգետիկ ռեսուրսներով, ոչ հարուստ պետություն ենք, 25 տարի գտնվում ենք շրջափակման մեջ, եւ այսօրվա քայլը` գնալ թանկացման, հիմնազուրկ չէ:
- Քառյակին միացել է նաեւ ՕԵԿ-ը, դա ձեզ չի± մտահոգում, նրանք ասում են, որ հանրահավաքներ են անցկացնելու:
- Ոչ մի հանրահավաք լավ բանի չի բերում, իսկ եթե դրա համար հանրահավաք են անում, դա արդեն ոչ թե տնտեսական, այլ հարցի քաղաքական լուծում է:
- Նույն քառյակը պնդում է, որ իշխանությունների այս գործարքը ուներ քաղաքական բնույթ:
- Կասեմ հակիրճ` համաձայն չեմ: Հանձնաժողովի փաստարկները համոզիչ էին, եւ անհամաձայնությունն ունի քաղաքական բովանդակություն: Ոչ մի հայ չի ուրախանում հոսանքի թանկացումից, այդ թվում` նաեւ ես, էներգետիկայի նախարարը եւ այլն, բայց սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստենք:
- Ձեր կանխատեսմամբ` ինչպիսին կլինի աշունը քաղաքական տեսանկյունից, հատկապես` քառյակի 12 կետերի հետ կապված:
- Նրանք ունեն իրենց ծրագրերը, գործելաոճը, մինչդեռ կառավարությունն իր հնարավորությունների տիրույթում անում է ամեն ինչ` թեթեւացնելու վիճակը: Իհարկե, քառյակի դրույթներում կան կետեր, որոնք ցանկալի է իրականացնել, ունենալ ավելի լավ ապագա, բայց դրան հասնելու համար պետք են միջոցներ:
Ասուլիսի վերջում մեկ անգամ եւս շնորհավորեցինք ԱԺ ջավախքցի պատգամավորին, ով շախմատի բլից-խաղի ժամանակ հաղթել է շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, տարած հաղթանակի կապակցությամբ: Նա, ի դեպ, նշեց, որ այս պարագայում կար Աստծո նախախնամությունը. ՙԵղավ այն, ինչ եղավ. իմ հերթական քայլը բերեց հաղթանակի, որը մի տեսակ գլխապտույտ առաջացրեց: Դա երջանիկ պատահականություն էր: Մենք փայլում ենք շախմատային առաջնություններում, եւ հաշվի նստելով իրողության հետ, պետք է բարձր գնահատենք ՀՀ նախագահի ներդրումը, ով նաեւ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ