Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՆՅԱՐԴԱԲԱՆԸ` ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ. «ՇՈԿՈԼԱԴ ԿԵՐԵ′Ք, ԼՈՂԱՎԱԶԱՆ ԱՅՑԵԼԵ′Ք»

Արխիվ 12-16

ՆՅԱՐԴԱԲԱՆԸ` ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ. «ՇՈԿՈԼԱԴ ԿԵՐԵ′Ք, ԼՈՂԱՎԱԶԱՆ ԱՅՑԵԼԵ′Ք»


- Այս տարի դուստրս դիմորդ է: Նա շատ լարված պարապում է` բարձրագույն հաստատություն ընդունվելու համար: Քննություններից մեկի ընթացքում ստամոքսի խանգարում է ունեցել, դող ձեռքերում, արագասրտություն:
Համացանցում կարդացել եմ, որ սթրեսը թոթափելու համար հարկ է առավոտյան մեղրաջուր խմել, ճի՞շտ է:

 

Հարցին պատասխանում է թիվ 2 բուժմիավորման նյարդաբան ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ.


-Մեղրաջուր խմելը, սովորաբար, ժողովուրդը սովոր է կիրառել հիշողության լավացման նպատակներով, բայց ոչ սթրեսի թոթափման: Այն մի փոքր կարող է բարձրացնել տրամադրությունը. ուղեղը սնուցվում է գլյուկոզայով, ինչի շնորհիվ անհատն իրեն մի փոքր ավելի լավ է զգում: Ինչ վերաբերում է դիմորդների սթրեսային իրավիճակին եւ ի՞նչ է պետք անել նման վիճակից դուրս գալու համար, պատասխանը սուբյեկտիվ կարող է դիտվել, քանի որ ամեն ինչ կախված է մարդու տեսակից, խառնվածքից, նպատակային խնդիրներից, ֆիզիկական հատկանիշներից, կա՞ն արդյոք ուղեկցող հիվանդություններ, թե ոչ,  բնավորության ինչպի՞սի գծեր ունի անհատը:  Այսինքն` նյարդայի՞ն է, թե ոչ, մի փոքր սթրեսը կարո՞ղ է նրան հրահրել դիսկոմֆորտի: Առո՞ղջ է, դիմորդը, թե ոչ:   
Որպես կանոն, մենք բոլորս էլ, երբ ֆիզիկական գերաշխատանք ենք կատարում կամ մտավոր, անկախ մեր կամքից, կենտրոնանում ենք ինչ-որ բանի շուրջ, ստիպված ենք  լինում ավելի շատ էներգիա ծախսել, ինչի արդյունքում դառնում ենք ավելի խոցելի թե′ հիվանդությունների, ձեռքբերման առումով, թե′ այլ: Քրոնիկական հոգնածության ֆոնի վրա կարող են ի հայտ գալ տարբեր տեսակի վեգետատիվ դրսեւորումներ: Նկատի ունեմ`  հուզմունքից, լարվածությունից, այստեղ մեկ գործոն չէ, բոլորը փոխկապակցված են: Կարող է առաջանալ, այսպես կոչված, գրգռված աղու համախտանիշ` փորկապության կամ փորլուծության տեսքով, ստամոքսի ցավեր: Բանն այն է, որ այստեղ ներգրավված է մեր վեգետատիվ նյարդային համակարգը: Մենք երբեք չենք կարող վերահսկել սրտի զարկերի, շունչ քաշելու քանակը: Դա մեզանից անկախ է իրականացվում, ինքնավար: Ուստի` մեզանից յուրաքանչյուրը հակված է` այս կամ այն տեսակի նյարդային խնդիրներ ունենալու: Կախված է նաեւ, թե օրական քանի ժամ է դիմորդը պարապում, արդյո՞ք դա նորմալ է իր օրգանիզմի համար:

Պետք է աշխատել այնքան, որքան ներում են ուժերը: Ժամանակի ճիշտ բաշխում կատարեք, հանգստի եւ աշխատանքի համար, ընտրեք ավելի հարմար տարբերակ: Ներդաշնակ եղեք ինքներդ Ձեզ հետ:
Հարց է ծագում, դիմորդը, որն ուզում է ինչ-որ մասնագիտություն ձեռքբերել, որպեսզի պիտանի մարդ դառնա հասարակության համար, արդյո՞ք գիտակցում է, որ դժվարությունները հաղթահարելով` հասնելու է այն ամենին, ինչին ձգտում է: Այս ամենը գիտակցելով` որոշակի կոմֆորտի կբերի:
Հանգստյան ժամանակահատվածը, որը նախատեսվում է քննություններից կամ պարապմունքներից դուրս անցկացնել, սիրելի զբաղմունքին նվիրեք` դրական լիցքերի համար. մեկի համար` երաժշտություն լսելն է, մյուսի` լրացուցիչ գրականության ընթերցանությունն է, որը տվյալ դեպքում կարող է հոգնեցնել աչքերը, ինչը ցանկալի չէ: Լողավազան այցելե′ք: Ջուրն ինքնին հակադեպրեսանտ է: Շոկոլադ կերե′ք, չափավոր սնվե′ք: Այս շրջանում կարող եք ավելորդ քաշ հավաքել, քանի որ սնվելու գործընթացը շատերի համար ամենահաճելի պահերից է:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ