Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԵԾ ԲԵՄՈՒՄ` ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՄԵԾ ԲԵՄՈՒՄ` ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆ

Գրեթե մեկ ամիս ամբողջ քաղաքը խոսում էր, քննարկում ու սպասում մեծ պրեմիերային` «Ինքնասպանի Գրառումներ» առաջին ալտերնատիվ բալետային փսիխոդրամային: Այն, ինչ երեկ` հուլիսի 3-ին կատարվեց Օպերային թատրոնի բեմում, հայ հանդիսատեսը չէր տեսել երբեւէ:

Նորարար մոտեցումներ, տեխնիկական անսպասելի լուծումներ ու լուսային բացառիկ համադրումներ: Բարդ հոգեվիճակ, անդունդ ու ինքնասպանություն: Սակայն այս պատմությունը սկսվում է ինքնասպանի փրկության պահից: Նա անընդհատ կռվում է իր երկրորդ Ես-ի հետ, պայքարում իր հիշողությունների հետ, ընկնում ու բարձրանում, ուրախանում ու տխրում ու մերթընդմերթ հիշում` «Ես սիրում եմ իմ անուշ մայրիկին»:
Օպերային թատրոնի ողջ լուսային հնարավորություններն օգտագործվել էին ըստ պատշաճի, բեմում` կրկնակի բեմ, որտեղ նվագում է նվագախումբը, իսկ անընդհատ բացվող հսկա դռներից մտնում ու դուրս են գալիս փսիխո-պատմություններն ու մարդիկ:
«Մինչեւ վերջին վայրկյանը մենք խնդիրներ ունեինք, բայց հավատում էինք` ամեն ինչ լավ է լինելու: Վերջին փորձը տեւեց մինչեւ լուսադեմ, բայց միեւնույն է` մենք կարողացանք անել այն, ինչ երբեւէ մեր իրականության մեջ չէր եղել: Մենք խոստացանք, ու արեցինք դա»-«Իրավունքի» հետ զրույցում նշեց խորեոգրաֆ ԱՐՄԱՆ ԲԱԼՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
Իսկ նախագծի պրոդյուսեր ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ խոսքով. «Այսքան ժամանակ մեզ շատերն աջակցեցին իրենց խորհուրդներով, ներկայությամբ կամ պարզապես` անտարբերությամբ: Բայց հիմա մեր ոգեւորությունն անասելի մեծ է, հենց միայն այն պատճառով, որ մենք մեր խոսքի տերն էինք: Հանդիսատեսը հենց սա էր ուզում տեսնել, դա են վկայում ուժեղ ու անդադար ծափահարությունները: Այս տեսակ որեւէ ներկայացում դեռ չէր եղել, մեզ հավատացողների բանակը մեծ չէր, բայց բարձրակարգ էր: Մենք նրանց շնորհիվ ուժ հավաքեցինք, ու մեր խոսքն ասացինք»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ