Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՆՐԱ ԱՉՔԵՐԸ ՄԻՇՏ ԹԱԽԾՈՏ ԷԻՆ, ՊԱՏՃԱՌԸ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԷՐ»

Արխիվ 12-16

«ՆՐԱ ԱՉՔԵՐԸ ՄԻՇՏ ԹԱԽԾՈՏ ԷԻՆ, ՊԱՏՃԱՌԸ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԷՐ»

 

Այսօր նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգու ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ծննդյան օրն է: Հայ կատակերգուն այսօր կբոլորեր իր 84 ամյակը: Սակայն, ինչպես ասում են, «ով մահացել է, բայց չի մոռացվել` անմահ է»: Մհեր Մկրտչյանի մահվանից հետո անցել են 20 երկար ու ձիգ տարիներ, սակայն մինչեւ այսօր մեծ դերասանը շարունակում է յուրաքանչյուր հայի հիշողության մեջ մնալ իր կերտած կերպարներով եւ ընկերների հուշերով... Վերջերս իր հոբելյանական համերգով կրկին Հայաստանում էր Մ. Մկրտչյանի խաղընկեր ՎԱԽԹԱՆԳ ԿԻԿԱԲԻՁԵՆ, ով ընդգծեց, որ այսօր չկան, օրինակ` Մհեր Մկրտչյանի նման անհատականություններ: Իր իսկ խոսքով, նման անհատականություններ հազարից մեկ են ծնվում. «Մկրտչյանը շատ հումորով մարդ էր, սակայն նրա աչքերը միշտ թախծոտ էին: Եվ պատճառը` ճակատագիրն էր»: Ռուս հայտնի սցենարիստ ՎԻԿՏՈՐՅԱ ՏՈԿՈՐԵՎԱՆ իր «Այնպես վատ է, ինչպես այսօր» վերնագրված գրքում անդրադարձել է հայ վարպետին ու անկեղծացել, որ նույնիսկ Մհեր Մկրտչյանն իրեն ամուսնության առաջարկություն է արել: «Նկարահանման հրապարակ ժամանեց Ֆրունզիկ Մկրտչյանը, «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գ.Դանելիան մեզ ծանոթացրեց. «Նա ֆիլմի սցենարիստն է»,- այսպես մեզ ներկայացրեց Դանելիան: Ֆրունզիկն ուշադիր նայեց ինձ ու ասաց. «Նման է...»: Հետո մտածեց եւ ի սրտե առաջարկություն արեց. «Արի ինձ մոտ հյուրանոց»: Ես էլ հարցրեցի` ինչո՞ւ: Թեպետ հարցս անհեթեթ էր, էլ ինչո՞ւ պիտի երիտասարդ կնոջը տղամարդը հյուրանոց հրավիրեր: «Կամուսնանամ», -հաստատեց Ֆրունզիկը: Գրողը տանի, որ ես չանհանգստանամ հետեւանքների համար: Ես նայեցի նրա վրա եւ տեսա, որ նա գինովցած է ու միայնակ: Անկեղծ ասացի, որ չեմ գա, որպեսզի մարդուն թյուրիմացության մեջ չգցեմ: Եվ Ֆրունզիկը չնեղացավ…»:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ