Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է…»

Արխիվ 12-16

«ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է…»


Որևէ պատմական վայրում, Հայաստանի ինչ-որ տեսարժան հատվածում լինելով՝ հաճախ ենք մեզ հետ իբրև հիշատակ տեղանքը պատկերող հուշանվեր բերում՝ թե՛  սառնարանը զարդարող նկարի, թե՛ փոքրիկ նկար-խորհրդանշանի տեսքով: Գաղափարի ու գործի նախաձեռնման հիմքում մանրանկարիչ և լուսանկարիչ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ Է, ում աշխատանքները ներկայացված են նաև Ցեղասպանության, Հ. Թումանյանի անվան թանգարաններում, Մատենադարանում ու բազմաթիվ այլ հուշանվերների խանութներում: Հովհաննիսյանը նկարում է առավելապես ազգային, աստվածաշնչյան, պատմական թեմաներով:

«Մանրանկարչությունն ինձ համար մշակույթը վերակենդանացնելու միջոց է: Ձեռքիս տակ ունենալով  1915 թվականի ցեղասպանության օրիգինալ նկարներ, հայոց այբուբենի տառազարդումների հարյուրավոր օրինակներ՝ ստեղծել եմ աշխատանքներ, որոնք մնայուն կպահեն հայի անցած ուղին: Ունեմ նաև մի քարտեզ, որը պատկերում  է, թե Հայաստանի ամբողջ տարածքում այբուբենի ստեղծումից հետո Մաշտոցը որտեղ է դպրոցներ հիմնել: Աշխատանքներից ստացված գումարը ապրուստի միջոց համարել չեմ կարող, բայց դրանցով անչափ գոհանում և հաճույք եմ ստանում»,- ասում է պարոն Աշոտը:

Բազմաթիվ օրացույցներ, տոհմածառեր են կազմվել ու ձևավորվել Վանաձորում բնակվող այս մարդու ձեռքով, 1976 թվականին կազմել է առաջին պտտվող օրացույցը՝ 1976-2000 թվականների համար: Պտտվող օրացույցները կազմել է նաև ցեղասպանության թեմայով՝ ընդգրկելով մինչև 2015 թվականը: 2001թվականին ստեղծել է աշխատանքերի մի ամբողջ շարք՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700 ամյակին, այս աշխատանքները ներառում են հայոց գրերի ստեղծման պատմությունը, աղոթքներ հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Աշոտ Հովհաննիսյանը մասնակցել է մի շարք խմբային ցուցահանդեսների, նրա աշխատանքները սփռված են Հայաստանում, ԼՂՀ-ում և բազմաթիվ այլ երկրներում:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ