Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՈՎ «ԵՂԲՈՐՍ ԶՈՀԱԲԵՐԵՑԻՆ, ՈՉ ԹԵ ՊԱՏԺԵՑԻՆ»

Արխիվ 12-16

ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՈՎ «ԵՂԲՈՐՍ ԶՈՀԱԲԵՐԵՑԻՆ, ՈՉ ԹԵ ՊԱՏԺԵՑԻՆ»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Դավիթ Խաչատրյանին դատապարտեց 17 տարվա ազատազրկման, որից 13-ը՝ Լյուքս Ստեփանյանի սպանության համար է, 4-ն էլ՝ նրա մյուս ծառայակից Հրաչյա Սարգսյանին հասցրած հրազենային ծանր վնասվածքի համար։ Նշենք, որ Դավիթ Խաչատրյանը մինչեւ վերջ պնդում էր, որ պատահմամբ է սպանել ընկերոջը՝ կատակ անելիս։ Դավիթ Խաչատրյանի եղբայրն էլ` Վարդան Խաչատրյանը iravunk.com-ի հետ զրույցում անրադառնալով եղբոր նկատմամբ կայացրած դատավճռին մասնավորապես նշեց.«Եղբորս պարզապես զոհաբերեցին, ոչ թե պատժեցին: Հա ինքը իրեն մեղավոր համարում է, բայց միայն նրա համար, որ զենքից անզգուշորեն է օգտվել, բայց չի ցանկացել սպանել կամ վնասել ընկերներին: Ես մտավախություն ունեմ, որ Դավիթը չի դիմանա այդ անարդար վճռին եւ ձեռք կբարձարացնի իր կյանքի վրա, հասկացեք եղբորս համար աննկարագրելի դժվար է կրել մարդասպանի անուն, այն դեպքում, երբ նա դիտավորուըթյուն չի ունեցել սպանելու ընկերոջը»:

Հավելենք, որ Լյուքս Ստեփանյանի հարազատները դժգոհ են դատավճռից. նրանց կարծիքով՝ միայն ցմահ ազատազրկումը կամ մահապատիժը կարող էին արդար դատավճիռ համարվել։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ