Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ և ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ՄԵՐ ԷՍ ՕՐՎԱ ՕՐԸ»

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ և ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ  ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ՄԵՐ ԷՍ ՕՐՎԱ ՕՐԸ»

Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարը և շարունակելու է խախտել,  քանի որ թուրքը մնում է թուրք` վստահ են  քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն ու դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:

Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը, անդրադառնալով Ադրբեջանի վերջին դիվերսիային և հայկական կողմից դրան տրված համարժեք պատասխանին, ասաց, որ քսան տարի շարունակ Հայաստանը եղել է պատասխանողի կարգավիճակում և սպասել`ինչ քայլեր  կձեռնարկի թշնամին, որ  հակահարված տա: «Վերջապես 20 տարվա ընթացքում հայկական կողմն  սահմանում  առաջխաղացում ունեցանք և դա պետք է շարունակական լինի»,- ասաց  Վարդանովը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիայի միջազգային արձագանքին, թե՛ քաղաքագետ Շաքարյանցի, թե՛ Վովա Վարդանովի  համար  անընդունելի են հատկապես ԵԱՀԿ ՄԽ-ի հերթապահ, իսկ ավելի կոնկրետ`Շաքարյանցի բնութագրմամբ  ԽՍՀՄ-ի կոմկուսի արձագանքին նմանվող հայտարարությունը` ուղղված երկու կողմերին այն դեպքում, երբ հրադադարի ռեժիմը  պարբերաբար խախտում է Բաքուն. «Գիտեք, ամերիկացիների մոտ կարծես թե  ստացվում է էշ ձևանալը: Նրանք մոռանում են, որ  եթե հերթապահ խոսքն են ուղղում գոնե պետք է Արցախին էլ պետք է չմոռանան, չէ՞որ նա ևս հակամարտության կողմ է»:

Ի դեպ, քաղաքագետը, խոսելով նաև արցախյան հակամարտության խնդրի մասին, ասաց, որ որոշ սխալներ գալիս  են 1990-ականներից` Լևոն Տեր-Պետրոսյանի  ղեկավարման տարիներից. «Գիտեք,  սխալը երբ է սկսել` 1992-ի ամռանը, երբ  Լևոն Տեր-Պետրոսյանը  հանձնեց Սադարակի բարձունքը: Ես մասնակցել եմ  էդ բանակցությունների առաջին մասին: Հեյդար Ալիևը և Լևոն Տեր-Պետրոսյանը  պատրաստեցին մեր էս օրվա օրը»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ