Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ «ԱԽՈՐԺԱԿԸ» ՉԻ ՓՈԽՎԵԼ.ԴՈՒԲԱՅԸ ԴԵՌԵՎՍ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ «ԱԽՈՐԺԱԿԸ» ՉԻ ՓՈԽՎԵԼ.ԴՈՒԲԱՅԸ ԴԵՌԵՎՍ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է ՏԵՍԱՆՅՈՒԹ


Հայաստանի սոցիալ- տնտեսական խնդիրների պատճառով ոչ բոլորն են, ցավոք, կարողանում մեկնել արտերկիր հանգստանալու նպատակով: Իսկ հայրենի երկրում հանգստանալը ևս շատ դեպքերում մատչելի չէ շարքային քաղաքացիների համար: Արի ու տես, սակայն, որ մեր մեծահարուստների համար հանգիստ անցկացնելը «մատչելի է» թե՛ Հայաստանում,  թե արտերկրում:

«Արմենիան թրավել» ընկերոթյան  ղեկավար Մարինա Կպրյանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ մեծահարուստների նախասիրությունները հանգստյան գոտիների առումով չեն փոխվել: «Արաբական միացյալ էմիրությունները`նույն ինքը Դուբայը, դեռ պոպուլյար է նրանց համար, քանի որ այնտեղ մատուցում են բարձրակարգ ծառայություններ»,- ասաց  մեր զրուցակիցը:

Արաբական միացյալ էմիրություններին զուգահեռ աստիճանաբար գրավիչ են դառնում եվրոպական երկրները` Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա: Հայաստանում մեծահարուստների համար «մոդայիկ» են Ծաղկաձորը, Ջերմուկը, Դիլիջանը:

Հ.Գ. Հուսով ենք` Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո  մեր մեծահարուստների նախասիրություններում փոփոխություններ կլինեն` Դուբային գոնե մի որոշ ժամանակ կփոխարինեն նախկին ԽՍՀՄ և ներկա ԱՊՀ երկրները: Իսկ շարքային քաղաքացիների համար գուցե վերադառնան հին ու բարի ժամանակները, երբ  նախկին ԽՍՀՄ երկրներով ճանապարհորդելը սովորական երևույթ էր:

Մանրամասները` տեսանյութում

Սոնա Դավթյան


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ