Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐՆ, ՈՐՈՆՔ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ».ԳԵՂԱՆԿԱՐԻ

Արխիվ 12-16

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐՆ, ՈՐՈՆՔ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ».ԳԵՂԱՆԿԱՐԻՉ

 


Հազարից ավել  նկարների հեղինակ, գեղանկարիչ ԱՇՈՏ ՀԱԽՈՅԱՆՆ այն արվեստագետներից է, ում համար սեփական ծննդավայրը վեր է ամեն ինչից`անկախ այն հանգամանքից, թե որքան շատ են այնտեղ խնդիրները: Ա. Հախոյանը  ծնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, մայրաքաղաքում կրթություն ստանալուց հետո կրկին վերադարձել է Լոռի,  որի բնությամբ միշտ ոգեշնչվել է: Որպես արվեստագետ բազմիցս է ունեցել  հնարավորություններ` արտասահամնում կամ Երեւանում ապրելու եւ ստեղծագործելու համար, սակայն այդ մասին մտածել անգամ չի ցանկացել. «Ծնվել եւ մեծացել եմ Վանաձորում, ինձ սնել է այստեղի բնությունը, որին թողնել չեմ ցանկանում: Այստեղ շատ եմ սիրում, այլ տեղ ապրել չեմ կարող»,- «Իրավունքի» հետ զրույցում մաքուր լոռեցու անկեղծությամբ ասում է գեղանկարիչը:

Նրա համար միակ առանձնանալու վայրը իր արվեստանոցն է, որտեղ ոչ միայն ստեղծագործում է,  այլեւ խորհում երկրում  կատարվող անցուդարձի, կորուստների ու ձեռբերումների շուրջ` մոռանալով կենցաղային խնդիրները: Իսկ երբ այնտեղից դուրս է գալիս,  բախվում է իրականության հետ` կրկին նույն ապրումները, նույն մտահոգությունները… Ցավում է, որ Հայաստանից  արտագաղթողները շատ են`մի կողմից ցավ է ապրում, մյուս կողմից էլ արտագաղողներին չի կարող մեղադրել`մարդիկ ի վերջո պետք է ապրեն: Եթե նկարիչը կարող է իր նկարն վաճառելով ապրել, ապա հասարակ քաղաքացին չունի աշխատանք:  Ճիշտ է,  այսօր արվեստագետի նկատմամբ չկա պատշաճ ուշադրություն, սակայն Աշոտ Հախոյանը դրանից չի նեղվում. «Հայ ազգը տաղանդավոր մարդիկ շատ ունի, նրանք այնքան շատ են, որ պետությունը չգիտի ում ուշադրություն դարձնի: Կարծում եմ,  եթե Հայաստանում արվեստագետները քիչ լինեին ուշադրության պակաս չէր լինի: Սակայն ուրախ եմ, որ այսքան շատ արվեստագետներ կան իմ երկրում»,-նշում է Ա.Հախոյանը: Դժգոհելու ու բողոքելու փոխարեն նա ստեղծում է դիմնկարներ, որոնք վաճառելով էլ հոգում ապրուստը: «Եթե մարդը լավ պայմաններում է   ապրում նա չի կարող ստեղծագործել, եթե նա ամեն ինչ ունենա, երեւի ոչ էլ մտածի ստեղծագործելու համար: Այն ինչ արվեստագետը չի կարող ասել բառերով արտահայտում է իր արվեսի միջոցով` դերասանը` իր խաղի, նկարիչը` նկարի, երգահանը` երգերի եւ այլն: Սա էլ մտավորականի պայքարի յուրահատուկ ձեւն է»:

Այսօր Ա.Հախոյանի նկարները ստացել են պայծառ գույները, իսկ նախկինում`մասնավորապես երկրաշարժի տարիներին` այդ նկարները մռայլ գույներով էին պատկերված, քանի որ այն ինչ տեղի ունեցավ 1998 թվականին Սպիտակում` մեծագույն ողբերգույթյուն էր: Ա. Հախոյանի խոսքով`արվեստն ու քաղաքականությունը համատեղել անհնար է, սակայն լինում են դեպքեր, երբ ուզած թե  չուզած հայտնվում ես քաղաքական դաշտում, որպեսզի բարձրաձայնես  ժողովրդին հուզող որեւէ հարց, փնտրես դրա լուծման ուղիները եւ այլն:  Ասում է, որ այսօր էլ  Աժ-ում եւ պաշտոնական այլ ատյաններում շատ արվեստագետներ կան,  նրանք էլ ժողովրդի ձայնը համապատասխան մարդկանց հասցնելու համար են:

Գեղանկարիչը չի կիսում մարդկանց այն կարծիքը,  թե այժմ երիտասարդներին  չի հետաքրքրում արվեստը. «Տաղանդավոր շատ երիտասարդներ ունենք, ես նրանց շատ եմ սիրում , նրանցով ոգեւորվում: Նույնիսկ երբ 3 տարեկան երեխան է երգում ու այն էլ գեղեցիկ ձայնով ես շատ եմ ուրախանում, ու մտածում, որ արժե ապրել »,-մեկնաբանում է պրն. Հախոյանը:

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ գեղանկարիչը հորդորում է  համախմբվել եւ լինել միասնական, որից հետո շատ ձեռբերումներ կլինեն: «Չպետք է քաղաքական գործիչը առանձին լինի, արվեստագետը առանձին, հասարակ քաղաքացին առանձին, այլ բոլորը պետք է իրար կողքի լինեն,  հարգեն ու սիրեն միմյանց, որպեսզի համախմբվածությամբ կարողանանք  ցույց տանք,  թե ով ենք մենք:  Այսօր  շատ պետություններ ընդունել են ցեղասպանությունն, որը չեն ընդունել այն երկրներերը, որոնք կախում ունեն Թուրքիայից: Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, այդ պատճառով էլ  այստեղ եմ  ապրում»,-

եզրափակեց Աշոտ Հախոյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ