Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԿԱՄԵԼԻԱԶԱՐԴ» ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ «ՍԵՐԸ»

Արխիվ 12-16

«ԿԱՄԵԼԻԱԶԱՐԴ» ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ «ՍԵՐԸ»

 

Երեկ  Հայաստանի ժամանակակից արվեստների միության «Խորհուրդ են տալիս հայտնիները » նախագծի նախապես որոշված հերթացանկը լրացրեց «Կամելիազարդ» ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՅԱՆԸ («The club»՝ Ալեքսանդր Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը»)՝ հուլիսի 8-ի համար տեղը զիջելով ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ «Սիրուն» («Բյուրոկրատ»՝ Կամիլ Լըմոնյե «Տղամարդու սերը»):

Ներկաները Նազենիի հետ քննարկեցին վեպի հիմնական գաղափարը՝ զուգահեռ դիտարկումներով անդրադառնալով նաև  այսօրվա կին-տղամարդ փոխհարաբերություններին:

«Քննարկման համար ընտրեցի հենց «Կամելիազարդ տիկինը» ինչ-որ կարծրատիպ կոտրելու համար. թեև հերոսուհին՝ Մարգարիտ Գոթիեն, իր մարմինն էր վաճառում, բայց և ամենաընկած պահին վեհ գտնվեց իրենից վեր կանգնած շատ շատերից… Վեպն առաջին անգամ կարդացել եմ 4-րդ դասարանում ու շատ հուզվել, ինչն էլ հեղինակի հիմնական նպատակն է՝ մի սովորական պոռնիկի պատմությամբ փոթորկել ընթերցողին»,-ասում է դերասանուհի-հաղորդավարուհին:

 

ՊԱՏԱՌԻԿՆԵՐ «ԿԱՄԵԼԻԱԶԱՐԴ ՏԻԿԻՆԸ» ՎԵՊԻՑ.

  • Տղամարդիկ, փոխանակ գոհ լինելու, որ երկար ժամանակ իրենց է շնորհվում այն, ինչ իրենք հազիվ մի անգամ ձեռք բերելու հույսն են ունեցել, իրենց սիրուհուց հաշիվ են պահանջում ներկայի, անցյալի և մինչև իսկ ապագայի համար: Որքան վարժվում են նրան, այնքան ուզում են իշխել, և առավել պահանջկոտ են լինում, որքան ավելի գոհացում են գտնում, և նույնիսկ պահանջում են, որ երեք հատկություն ունենա իրենց սիրուհին՝լինի վստահ, հլու և գաղտնապահ…
  • Երկինքն ավելի է ուրախանում մի մեղավորի զղջումից, քան հարյուր արդարներից, որոնք երբեք մեղք չեն գործել:
  • Ես այնքան էի հրապուրված նրա սիրով, որ փողոցում դեմս ելնող բոլոր մարդկանց սիրում էի՝ առանց նույնիսկ նրանց ճանաչելու:
  • Մարդու կյանքում մի րոպեում այնպիսի դեպքեր կարող են տեղի ունենալ, որոնք մեկ տարի տևող սիրաբանությունից ավելի արդյունք ես ստանում:
  • Հարձակումների չվարժված մի սիրտ գրավելը, պահակազորք չունեցող քաղաք մտնելուն պես բան է:
  • Եթե երբևէ լրջորեն սիրահարված եք եղել, ապա պետք է զգացած լինեք, թե որքան անհրաժեշտ է աշխարհից մեկուսացնել այն կնոջը, որի հետ ուզում եք անցկացնել ձեր ամբողջ կյանքը: Թվում է, թե ձեր սիրած կինը, որքան էլ անտարբեր լինի իր շուրջը գտնվողների նկատմամբ, իր բույրից ու իր ամբողջությունից մի բան կորցնում է մարդկանց և իրերի հետ շփվելով:
  • Մանուկը փոքրիկ է, բայց նա իր մեջ պարունակում է մարդուն. աչքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի կետ, բայց նա տարածություններ է ընդգրկում…
  • Քեզ շատ կներվի, որովհետև դու շատ սիրեցիր…

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ