Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՈԻՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՈԻՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ



Հուլիսի 4-ին բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների  հավաքականը մեկնեց Ծաղկաձոր, որտեղ  գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ կանցկացնի երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Ծաղկաձորյան հավաքին մասնակցում են 24 բռնցքամարտիկներ, որոնցից 4 գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: Ծաղկաձորի մարզաբազայում մեր բռնցքամարտիկները օրական  կանցկացնեն 2 մարզում: Ինչպես նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, այս ուսումնամարզական հավաքի ընթացքում հիմնական շեշտը դրվելու է ֆիզիկական և տեխնիկական պատրաստվածության վրա: Ըստ գլխավոր մարզչի հավաքը նաև լավ հնարավորություն կտա առաջիկա միջազգային մրցաշարերին ավելի պատշաճ նախապատրաստվելու համար: Տեղեկացնենք, որ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում են նաև փորձառու մասնագետներ Մանվել Գաբրիելյանը և Արտյոմ Սիմոնյանը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ