Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԱՀԱՑԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ Է. ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ

Արխիվ 12-16

ՄԱՀԱՑԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ Է. ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ

 

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 87 տարեկան հասակում մահացել է երկրի նախկին նախագահ, ԽՍՀՄ Արտաքին Գործերի նախկին նախարար Էդուարդ Շևարդնաձեն: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Էդուարդ Շևարդնաձեն ծնվել է1928թ. հունվարի 25-ին Խորհրդային Վրաստանի Մամատի գյուղում: Վրացի քաղաքական գործիչը զբաղեցրել է բազմաթիվ կարևոր պաշտոններ ԽՍՀՄ-ում, որոնց թվում նաև երկրի Արտաքին Գործերի նախարարի պաշտոնը:

1992թ. Շևարդնաձեն վերադարձել է Վրաստան և գլխավորել Վրաստանի Պետական խորհուրդը: Նույն թվականի հոկտեմբերին Շևարդնաձեն ընտրվել է Ազգային ժողովի նախագահին:

1995թ. նոյեմբերի 5-ին Էդուարդ Շևարդնաձեն ընտրվել է Վրաստանի նախագահ, իսկ 2000թ. վերընտրվել այդ պաշտոնում:

2003թ. Վրաստանում կայացավ Ազգային ժողովի ընտրություններ, որի արդյունքում ընդդիմությունը նախագահին մեղադրեց ընտրությունները կեղծելու մեջ և պահանջեց նրա հրաժարականը: Շևարդնաձեն 2003թ. նոյեմբերի 23-ին հրաժարվեց զբաղեցրած պաշտոնից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ