Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇՈՒՏՈՎ ՄԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿՈՒՆԵՆԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇՈՒՏՈՎ ՄԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿՈՒՆԵՆԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները  տարբեր առիթներով հայտարարել են, որ մեր երկիրը մինչև տարվա  վերջ կանդամակցի Մաքսային միությանը: «Իրավունքի» թղթակիցն այսօր հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանից հետաքրքրվեց` արդյոք արդեն հստակ է`Հայաստանը ինչ ծավալների արտահանումներ է իրականացնելու և կոնկրետ`ինչ արտադրանք է արտահանելու: «Արտահանվելու է այն, ինչ արտադրվելու է Հայաստանում` տրիկոտաժ, սնունդ, պահածոներ, կոնյակ: 170 մլն ռուսական շուկան շահեկան է այնքանով, որ տարիներ շարունակ մեր ապրանքներն ունեն իրենց ճանաչվածությունը»,- ասաց Սաֆարյանը:

Ի դեպ, որքան էլ զարմանալի թվա, բայց Ռուսաստանը, ըստ Սաֆարյանի, շուտով սննդի մեծ կարիք է ունենալու, քանի որ Ուկրաինայից սննդամթերք չեն ներմուծելու.«Ժամանակն է արդեն, որ մենք որոշակիացնենք երկաթգիծ կառուցելու խնդիրը, որպեսզի Իրանով մենք ապանքները դուրս բերենք Սիբիր, Ղազախստան, Բուլղարիա»:

Մանրամասները`տեսանյութում


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ