Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆՈՐԻՑ ՄԵԿՆԵԼՈՒ Է ԳԵՐՄԱՆԻԱ

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆՈՐԻՑ ՄԵԿՆԵԼՈՒ Է ԳԵՐՄԱՆԻԱ

 

Ինչպես մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էր «Իրավունքը», հուլիսի 7-ին  Հայաստան պետք է վերադառնար դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը: «Իրավունքի» հետ զրույցում Կ. Մկրտչյանի հայրը, Գրիշա Մկրտչյանը, ասաց, որ որդին  հունիսի 6-ի լույս 7-ի գիշերն է Հայաստան ժամանել:

Դերասանի հոր խոսքով` տղան իր ոտքով վերադարձել է Հայաստան, բավական լավ տրամադրությամբ,  կարողանում է քայլել, բայց հոկտեմբերին նորից պետք է մեկնի Գերմանիա`բուժզննություն անցնելու նպատակով:

Հիշեցնենք, որ  հայտնի դերասանն իրենց բակում անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել նախորդ տարի դեկտեմբերի 26-ին, որի  պատճառով  լուրջ վնասվածքներ էր ստացել: Բուժման նպատակով  Կարեն Մկրտչյանը  այս տարվա մարտի 16-ին մեկնեց Գերմանիա և մինչև այժմ այնտեղ է` բժիշկների վերահսկողության  ներքո:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ