Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԻՆՉՊԵՍ ԲԵՐԴԵՐԻՑ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻՑ ԿԱՐՈՂ ԵՆ ՓԱԽՈՒՍՏԻ ԴԻՄԵՆ»

Արխիվ 12-16

«ԻՆՉՊԵՍ ԲԵՐԴԵՐԻՑ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻՑ  ԿԱՐՈՂ

ԵՆ ՓԱԽՈՒՍՏԻ ԴԻՄԵՆ»

 

Ինչպես արդեն հայտնի է, ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն` հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանները, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, այն է` ուշադիր չեն եղել ծառայության ընթացքում, որի հետևանքով նշված ընկերությունում դատահոգեբուժական փորձաքննություն անցնող, ոստիկանությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանավոր Ղուկաս Ա.-ն շենքից դուրս է եկել բակ և դիմել փախուստի:

«Իրավունքի» հետ զրույցում  Նուբարաշենի  հոգեբուժական կլինիկայի ղեկավար Արմեն Անանյանից պարզեց` արդյոք  կալանավորն ունեցել է  հոգեկան խնդիրներ: Վերջինս նախ ասաց, որ այդ մարդն այլևս իրենց հիվանդը չէ: Երկրորդ` նրան կլինիկա էին բերել հետազոտելու նպատակով: «Ո՞վ է ասում, որ նա հոգեկան հիվանդ է»,- վրդովված ասաց Անանյանը`հավելելով, որ  նման հարցերի ինքը հեռախոսով չի պատասխանում:

Հարցին`հաճախ են նման դեպքեր լինում,  թե՛ Անանյանը, թե՛ հոգեբուժական կլինիկայի   տղամարդկանց 5-րդ բաժանմունքի վարիչ Վազգեն Առաքելյանը  բացասական պատասխանեցին` սա եզակի դեպք է: «Գիտեք, ինչպես բերդերից են փախուստներ լինում, այնպես էլ կարող են  հոգեբուժական կլինիկաներից լինել»,- ասաց  Վազգեն Առաքելյանը:

Արդյոք միայն ազատության  մեջ գտնվելու ցանկությունն է կալանավորին դրդել  նման քայլի, թե այլ պատճառներ են եղել,  հոգեբուժական կլինիկայից հստակ պատասխան չտվեցին`ասելով, որ գործով զբաղվում են իրավապահ մարմինները: Մի  հանգամանք միայն նշեցին` հոբեբուժական կլինիկայում որևէ մեկին իր կամքին հակառակ չեն պահում:

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Նուբարաշենի հոգեբուժարանից հիվանդ է փախչում: Նախորդ տարի օրինակ, գրեթե  նույն ժամանակահատվախում հիվանդ էր փախել, պարզապես ի տարբերություն փախուստի մեջ գտնվող  այս կալանավորի, հետ էր վերադարձել  կլինիկա:

ՀՀ ոստիկանության  հասարակայնության և լրատվության  բաժնից մեզ փոխանցեցին, որ  Ղուկաս Ա.-ը հենց նույն օրը` փախուստից երկու ժամ անց հայտնաբերել են: Իսկ թե որտեղ է կալանավորն այս պահին և ինչու է  փախուստ կատարել, պարզ կդառնա քննությունից հետո:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ