Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆՈՒ» ԳԱՂՏՆԻՔԸ

Արխիվ 12-16

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆՈՒ» ԳԱՂՏՆԻՔԸ

 

Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում`  Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանների մասնակցությամբ տեղի ունեցավ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ» ներկայացման առաջնախաղը: Պիեսի բեմադրությունը հայ հանդիսատեսին ներկայացվեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (ՀԹԳՄ) ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ բեմադրությամբ:

«Սիրային քառանկյունում» սիրային խառնաշփոթի գլխավոր «մեղավորները»`մեկ տղամարդ եւ երեք կին` շարունակ պայքարում են ինչ- որ տեղ հանդիպած եւ ճակատագրական դարձած իրենց սիրո համար: Պիեսի գլխավոր հերոսը պատկառելի տարիքում որոշում է թողնել 40-ամյա կնոջը, 30-ամյա սիրուհուն եւ հանդիպել 18-ամյա նորաթուխ սիրուհու հետ, որից հետո սկսվում է սիրային քառանկյունու պայքարը: Երեք կին պայքարում են մեկ տղամարդու համար, բայց միայն վերջում են հասկանում, որ պայքարը անարդյունք է` սիրային քառանկյունիները  կան եւ շարունակելու են լինել`մանավանդ, որ գլխավոր հերոսը բոլոր կանանցով ոգեշնչվում է եւ փնտրում նոր սերեր: Պայքարի վերջում երեք կանայք էլ հեռանում են`տղամարդուն թողնում միայնակ`նոր սիրուհիներ գտնելու եւ սիրային եռանկյունիներ ստեղծելու համար:

Ներկայացման գլխավոր հերոսը` ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ, ով երկար տարիներ հանդես է գալիս   Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում` Հայաստանի թատերական գործիչների միության կողմից պարգեւատրվեց ՀԹԳՄ-ի ոսկե մեդալով`բեմարվեստում մատուցած ծառայությունների եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ