Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ, «ՍԵՐԻԱԼՆԵՐՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ»

Արխիվ 12-16

ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ, «ՍԵՐԻԱԼՆԵՐՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ»

 

Վերջին շրջանում հաճախ է խոսվում, որ այսօր չունենք հերոսներ, եւ որ իրական հերոսներին փոխարինելու են եկել սերիալային կիսագողական կերպարները: Սակայն, ՀՀ ժողովրդական արտիստ, Բնության եւ հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆՆ այլ կարծիքի է: Ըստ դերասանի` սերիալներն արտացոլում են իրական կյանքը. «Սերիալն արտացոլում է եղածը, այն իրականության հայելին է: Դա նրանից է, որ ժամանակին չկասեցրինք այն վատը, որը կամաց-կամաց ծիլեր էր առնում: Եթե երեխան հատակին թքեց, ու նրան դիտողություն չարեցիր, վաղը ուրիշ բան կանի: Պիտի ձեռքից բռնես ու ասես` ինչո՞ւ ես դա անում, բալիկ ջան... Երբ Երեւան քաղաքում` Ավանից ինչ-որ մի անասուն ներքեւ իջնելով` երեկոյան ուշ ժամի փոքրիկ կացինով վերք էր հասցնում ծառերին, ու մենք ձեռքը չբռնեցինք, այդ ձեռքը չկտրեցինք, դրա համար էլ, հասավ այստեղ: Մենք պիտի կարողանանք սովորել տիրություն անել այն ամենին, ինչն Աստված տվել է, ոչ թե` թողել ինքնահոսի: Հին խոսք կա` երեխա ծնելը դժվար չէ, երեխա մեծացնելն է բարդ: Հիմա մենք փաստի առաջ ենք կանգնած` մեր ազգը պիտի կարողանանք կրթել, մի բան, որը հիմա բացարձակապես անուշադրության է մատնվել: Կգա այն սերունդը, որը կսկսի գնահատել»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Հ.Գ. Ռ. Քոթանջյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե'ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ