Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՎ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԸ ԴԵՌ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԱՐՏԱԳԱՂԹԻ՞Ց

Արխիվ 12-16

ԵՎ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԸ ԴԵՌ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԱՐՏԱԳԱՂԹԻ՞Ց


Այսօր հայ հասարակության մեջ պետություն, Հայրենիք , իշխանություն հասկացությունները չգիտես ինչու նույնականացվել են, եթե մարդիկ իշխանության որոշ ներկայացուցիչներից դժգոհ են, ասում են այս պետությունը` պետություն չէ, երկիրը`երկիր չէ ու այս տրամաբանությամբ էլ  արտագաղթում են  երկրից: Ինչպես Հ. Թումանյանի ավան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է նշում` արտագաղթելու  եւ դժգոհելու համար շատ պատճառներ կան, սակայն ցավալի է, որ լինում են դեպքեր, երբ իշխանությունների հետ փոխհարաբերությունները դառնում են շանտաժի առարկա` իշխանությունները ինձ լավ «նայեն» չեմ արտագաղթի, իսկ եթե անտարբեր լինեն,  «թքած» ամեն ինչի վրա` կարտագաղթեմ: «Իշխանության վերաբերմունքի պրիզմայով նայել ամեն ինչին, շատ վատ է, սա նշանակում է Հայրենիքի զգացողության բացակայություն: Պետք է խուսափել «զոհի» կարգավիճակից եւ չմեղադրել ոչ մեկին, քանի որ այդ ամենը կազմալուծում է մարդու կամքը: Եթե յուրաքանչյուրն  իր ձեւով չի պայքարում իր արժանապտվության, իրավունքերի եւ Հայրենիքի համար, ապա ոչնչից դժգոհելու իրավունք չունի»,-մեկնաբանում է տիկնիկային թատրոնի այն ղեկավարը, ով ժամանակ առ ժամանակ իր ենթակայության տակ գտնվող կառույցը տրամադրում է երկնագույններին` միջոցառումներ անցկացնելու համար: Հավանաբար փողի համն ու հոտը, այս պարոնին մոռանալ է տալիս թե հայրենիք, թե սրբություններ, ու հավանաբար հենց նա «թքած» ունի այդ ամենի վրա:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ, ով հայտնի է մեր երկրում աղանդավորության հիմնադրմամբ շեշտում է, որ արտագաղթը իր իրական հետեւանքներով բոլոր ժամանակներում թե° հասարակության թե° իշխանությունների կողմից երբեևէ լրջորեն չի գնահատվել եւ չի ընկալվել: Հայրենիքը իր ժողովրդի, իսկ ժողովուրն էլ իր Հայրենիքի պաշտպանը պետք է լինի: Հետաքրիր է տեսնես այս տիկինն ինչո՞ւ ժամանակին նման ոգեւորությամբ չէր մտածում Եհովայի վկաներին չգրանցելու եւ նրանց հատուկ կարգավիճակ չտալու մասին, որի հետեւանքով անգամ արտագաղթը չի փրկի մեր երկրին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ