Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՄԱՄԻՏ ՉԷ ՋՈՆ ՀԵՖԵՐՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՄԱՄԻՏ ՉԷ ՋՈՆ ՀԵՖԵՐՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը համակարծիք է Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե. «Ես և Ուորլիքն այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները  դիտարկում են  որպես մեկ ամբողջություն: Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ  առաջնորդվեն, ապա կարգավորում չի լինի: Կարևոր է բոլորին հասկանալ, որ համաձայնության համար, կապված բուն ԼՂՀ հարցի կարգավորման հետ, կպահանջվի վերադարձնել հարակից 7 տարածքները` հանած միջանցքը»:

«Իրավունքի» թղթակիցն այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ հետաքրքրվեց`արդյոք Հեֆերնի այս հայտարարությունը չի նշանակում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը  արցախյան հակամարտության խնդրի լուծումը հենց  այդ եղանակով է տեսնում:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ չի ցանկանում բարեկամ երկրի ներկայացուցչի հայտարարությունները  մեկնաբանել, բայց «ամեն մի միջնորդ երկիր հետապնդում է ոչ միայն ընդհանուր սկզբունքներ, այլև սեփական քաղաքականությունը»: «Մենք դեմ ենք մադրիդյան սկզբունքներին: Մենք կողմ ենք Արցախի ճանաչմանն ու տարածքային ամբողջականությանը»,-ասաց քաղաքական գործիչը` հավելելով, որ եթե  Հեֆերն իրոք նման հայտարարություն է արել, ինքը դրան համաձայն չէ:

Մանրամասները`տեսանյութում


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ