Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Եթե «Ժառանգության» առաջնորդ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ողջունում է քառյակի գործունեությունը, ժառանգության մեկ այլ անդամ Զարուհի Փոստանջյանը քառյակի գործունեությանն այդքան էլ լուրջ չի վերաբերում, ավելին` պարբերաբար խոսում է քառյակի ուժերից մեկի` ԲՀԿ-ի մասին` նրա ետևում տեսնելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Իրավունքի» թղթակիցն այսօր Ր. Հովհաննիսյանից հետաքրքրվեց` իր եւ իր կուսակից Զարուհի Փոստանջյանի տեսակետների տարբերությունն ու պարբերաբար ԲՀԿ-ի ետևում Քոչարյանին տեսնելն ինչո՞վ է պայմանավորված: Ի պատասխան «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ յուրաքանչյուրն ունի իր տեսակետը: «Ոչ մեկը չի կարդում իմ պատրաստած հուշագրից: Մենք փաստել ենք, որ թեկուզ նվազ ռեսուրսներով կարող ենք վաստակել ժողովրդի վստահությունը և հիմա մենք կողմնակից ենք լայն համագործակցությանը: Այն ուժերը, որոնք մեզ նախորդ տարի չզորակցեցին, քեն չենք պահում»,- ասաց քաղաքական գործիչը: Ր. Հովհաննիսյանը կեղծ է համարում այն հարցադրումը, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է ինչ-որ ձևաչափով հետ վերադառնալ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈՒԹ

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ