Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է. ԲՈՒՀԸ ՊԱՐՏՔԵՐ ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է. ԲՈՒՀԸ ՊԱՐՏՔԵՐ ՉՈՒՆԻ

 

«Իրավունքի» տեղեկությունների համաձայն` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, որոնց պատճառով էլ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը կրճատել է դասախոսների աշխատաժամերը: Իսկ ֆինանսական խնդիրները, ըստ կրկին մեր տեղեկությունների, գալիս է նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի ղեկավարման շրջանից: Հիշեցնենք` այս տարի ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը հայտնաբերել էր որոշակի ֆինանսական չարաշահումներ, որոնք ուղարկել էր ԿԳ նախարարություն: Դրանից անմիջապես հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Արա Ավետիսյանը պաշտոնանկ արվեց: Տեղեկությունները ճշտելու համար «Իրավունքը» կապ հաստատեց Հայաստանի ճարտարագիտական պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի հետ: Նրա պարզաբանմամբ ոչ թե դասախոսների դասաժամերն են կրճատվել, այլ շաբաթական ուսանողների լսարան մտնելու ժամերն են կրճատվել. «Ուսանողը բոլոնյան գործընթացով լսարանային 24-26 ժամ պետք է ունենա: Ուսանողը չի կարող 30 ժամ նստի լսարանում, հետո էլ ինքնուրույն աշխատի»: Հովհաննես Թոքմաջյանը հավաստիացրեց` ոչ մի դասախոս չի կրճատվել ու չի կրճատվելու, նման խնդիր չկա: Ինչ վերաբերում է նախկին ռեկտորի պատճառով առաջացած բուհի ֆինանսական խնդիրներին, ռեկտորի պաշտոնակատարը դա ևս հերքեց ասելով, որ բուհը պարտքեր ու ֆինասնական խնդիրներ չունի:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ