Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ՚ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ Է ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ ԳՈՐԾՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ՚ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ Է ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ ԳՈՐԾՈՒՄ՚

Ոչ իշխանական քառյակը թեպետ հանրությանը ՙսարեր էր խոստանում՚ ու դեռ աշնանն էլ` 4 քաղաքական ուժերի միավորման արդյունքները պետք է ամփոփեր հանրահավաքի տեսքով, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ: ՙԺառանգությունը՚ հասկանալով, որ քառյակում պարզապես գլխաքանակ է ապահովում, հիմա էլ հանկարծ որոշել է բարձրաձայնել, որ հրաշալի քառյակը քոչարյանական ուժ է: Թե ինչ է լինելու քառյակի վերջը, եւ ինչպես կավարտվի ՙԺառանգության՚ փնթփնթոցը, ՙԻրավունքը՚ պարզեց ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության նախագահ, ՀԱԿ նախկին դաշինքի անդամ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ տեսակետը.
- Քառյակի մասին բազմիցս ասել եմ, որ դա սպասարկում է իշխանության սցենարները եւ ոչ ավելին: Եվ ես ասել էի ժամանակին, որ քառյակի մեջ քիչ թե շատ ինձ համար անհասկանալի է ՙԺառանգության՚ այնտեղ գտնվելը: Եվ հիմա, ինչպես ժողովուրդն է ասում, ՙլավ է ուշ, քան երբեք տարբերակով՚ է ՙԺառանգությունը՚ գործում:
- Ըստ Ձեզ, ՙԺառանգությունը՚ դուրս գալով քառյակից` կսրբագրի± իր անունը:
- Չեմ կարող ասել, դա պետք է իրենցից պարզեք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ