Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՈԻԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ՚

Արխիվ 12-16

ՙՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՈԻԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ
ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ՚


Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը մինչեւ այս տարվա վերջ պետք է լինի` այսպես են պնդում իշխանությունները, իսկ մինչ այդ, շատերը վստահ էին` հուլիսի 1-ին պայմանագիրն արդեն ստորագրված պետք է լիներ:
Պայմանագրի ստորագրման համար տարբեր տեսակետներ են առաջ քաշվում, որոնցից մեկը վերաբերում է ԼՂ խնդրի հարցում կոնսենսուս գտնելով: ՙԻրավունքի՚ հետ զրույցում, սակայն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ լիովին մերժում է այդ տեսակետը: Ըստ նրա` արցախյան հակամարտության խնդիրը բոլորովին կապ չունի ԵՏՄ-ի անդամակցության հետ: Շան գլուխն իրականում այլ տեղ է թաղված` մինչեւ Ուկրաինայի եւ Իրանի հարցերը չլուծվեն, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կձգձգվի: ՙԲոլորը սպասում են` ինչպես է հանգուցալուծվելու  Ուկրաինայի խնդիրը, իսկ Իրանի հետ կապված` ասեմ հետեւյալը` վերջերս Թեհրանը պահանջել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում իրեն լիիրավ անդամ դարձնել: Բացի այդ` Հայաստանը տնտեսական հարաբերություններ ունի Ուկրաինայի հետ, որը եւս պետք է հաշվի առնել՚,- մանրամասնեց քաղաքագետը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ