Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱԱ-2014. ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՉԽՆԱՅԵՑԻՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

Արխիվ 12-16

ԱԱ-2014. ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՉԽՆԱՅԵՑԻՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ


Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում կայացավ Բրազիլիա-Գերմանիա հանդիպումը, որն ավարտվեց գերմանացիների ջախջախիչ հաղթանակով՝7:1:

Հանդիպման 11-րդ րոպեին Թոնի Կրոսի փոխանցումից հետո Թոմաս Մյուլերը բացեց խաղի հաշիվը: Այնուհետեւ գերմանացիները սկսեցին իրենց ֆուտբոլային ներկայացումը. 23-րդ րոպեին իր 16-րդ գոլը խփեց Միրոսլավ Կլոզեն, ով շրջանցեց լեգենդար բրազիլացի Ռոնալդոյի անհատական ցուցանիշը: Այնուհետեւ Թոնի Կրոսը դուբլ ձեւակերպեց, իսկ Խեդիրան Մեսութ Օզիլի փոխանցումիցհետո խփեց առաջին խաղակեսում վերջին գնդակը՝ 0-5: Երկրորդ խաղակեսըգերմանացիները շարունակեցին նույն ոգով. 69-րդ եւ 79-րդ րոպեներին փոխարինման մտած Շյուրլեն խփեց 6-րդ եւ 7-րդ գոլերը՝ 0-7: 90-րդ րոպեին Օսկարը խփեց Բրազիլիայի այսպես կոչված հեղինակության գոլը: Այսպիսով տանտերերը պայքարը լքեցին խայտառակ պարտությամբ: Հիշեցնենք, որ Գերմանիայի մրցակիցը եզրափակչում կլինի Հոլանդիա-Արգենտինա զույգի հաղթողը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ