Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է ՈՎ Է ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԳՐԻՇԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԸ

Արխիվ 12-16

ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է` ՈՎ Է ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԳՐԻՇԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԸ

Այս տարվա հունիսի 20-ին Արարատի մարզի զորամասերից մեկում սպանվել էր ժամկետային զինծառայող Գրիշա Խաչատրյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին (սպանություն)  մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը: «Իրավունքի» տեղեկությունների համաձայն, բացի սերժանտ Վարդան Կիրակոսյանից,  ձերբակալվել է ևս մեկը: Տեղեկությունը հաստատելու համար  կապ հաստատեցինք ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանի հետ: Վերջինս, սակայն, հերքեց տեղեկությունը`ասելով. «Բացի Վարդան Կիրակոսյանից, այս պահին այլ ձերբակալված անձ չկա»:

Մերի Սարգսյանի  տեղեկացմամբ  Վարդան Կիրակոսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 345 հոդվածի 1-ին մասով` դեպքի վայրը չպահպանելու եւ այն խեղաթյուրելու համար:

Տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Գրիշա Խաչատրյանի հայրը` Մուրադ Խաչատրյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ