Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍՈՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆԸ «ՆՈՐ ԱԼԻՔԻՆ» ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՀԱՂԹԵԼՈՒ ԳԵՐՆՊԱՏԱԿՈՎ

Արխիվ 12-16

ՍՈՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆԸ «ՆՈՐ ԱԼԻՔԻՆ» ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՀԱՂԹԵԼՈՒ ԳԵՐՆՊԱՏԱԿՈՎ


Հուլիսի 22-27-ը Յուրմալայում կանցկացվի «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը, որտեղ այս տարի Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը: Երգչուհին այլ երգիչների հետ միասին Մոսկվայում մասնակցել է մրցույթի  նախընտրական փուլին եւ միջազգային ժյուրիի կողմից ճանաչվել  լավագույնը: Քանի որ այս տարի մրցույթի ձեւաչափը փոխվել է եւ Յուրմալա մեկնող մասնակիցը պետք է ներկայանա նախորդ տարիներին Հայաստանը երկայացնող որեւէ մասնակցի հետ, ուստի որոշվել է,  որ Սոնայի հետ Յուրմալա կմեկնի երգիչ Մհերը: Նրանք երկուսով մրցույթի երկրորդ օրը հանդիսատեսին կներկայացնեն  Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը, այնուհետեւ հայ եւ օտար ուկնդիրը Սոնա Ռուբենjանի կատարմամբ կլսի Ազատ Հակոբյանի եւ Մանե Հակոբյանի «Կարոտ» երգը: «Սա իմ առաջին միջազգային մրցույթն է, շատ ուրախ եմ, որ այս տարի մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ ես: Ինձ համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն  մեր երկիրը ներկայացնել նման հեղինակավոր մրցույթում: Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի, քանի որ աշխատում եմ պրոֆեսիոնալ մարդկանց հետ: Սովորաբար մրցույթից առաջ եւ հետո խոսվում է շատ նախապայմանների մասին, իմ կարծիքով, եթե մրցույթ է, ապա այնտեղ մեկնում են  միայն հաղթելու համար: Իմ գերնպատակը լինելու է հաղթանակը,ես կներկայանամ այնպես, որ այդ հաղթանակը մերը լինի, չնայած ամեն արդյունքի էլ կսպասենք »,-նշեց ՍՈՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆԸ: Երգուհին արդեն հասցրել է լսել մրցույթի գրեթե բոլոր մասնակիցների երգերը եւ հավատացած է, որ շատ թեժ մրցույթ է սպասվելու, որովհետեւ կան  հզոր ձայնով շատ կատարողներ եւ մրցակիցներ:

Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցում է 16 երկիր :


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ