Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՑԱՆԿԱՑԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏ, ԽՈՍԵԼՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՊԵՏՔ Է ԶԳՈՒՅՇ ԼԻՆԻ»

Արխիվ 12-16

«ՑԱՆԿԱՑԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏ, ԽՈՍԵԼՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՊԵՏՔ Է ԶԳՈՒՅՇ ԼԻՆԻ»

 

Օրերս ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը իր հարցազրույցներից մեկում` խոսելով արցախյան հակամարտության կարգավորման մասին` նշել է, թե անհրաժեշտ է տարբերակել բուն Լեռնային Ղարաբաղը եւ դրան շրջապատող տարածքները: Ավելին` վերջինս կարեւորել է, որ ազատագրված մյուս յոթ տարածքները (բացի միջանցքից) վերադարձվեն Ադրբեջանին: Վերոնշյալ հայտարարության ու հեֆերնյան տարօրինակ վարքագծի մասին «Իրավունքը» փորձեց զրուցել ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ հետ.

- Ընդհանրապես, կարծում եմ` Հեֆերնի հարցազրույցը մի քիչ տարընթերցվել է,  բայց, այնուհանդերձ, ցանկացած դիվանագետ, խոսելով Լեռնային Ղարաբաղի տարածքները վերադարձնելու մասին, պետք է զգույշ լինի, հաշվի առնի, որ դա Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու համար ամենացավոտ խնդիրն է: Եվ, գիտեք, այդ մասին շատ ասելիք կա, բայց կա նաեւ մի փաստ, որ մինչեւ այս պահը քննարկումների եւ բանակցությունների ընթացքում փաստացիորեն խոսվել է այդ մասին, ու ցավալի է, որ այդ մասին խոսվել է: Նույնիսկ, կարծում եմ, որ համարժեք մակարդակի վրա չի դրված բանակցային այս պրոցեսում Ղարաբաղի ինքնության ճանաչման եւ անվտանգության ապահովման խնդիրը:

- Պարոն Քոքոբելյան, որպես ազատական գաղափարախոսություն ունեցող կուսակցության ղեկավար, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Ջ. Հեֆերնը օրերս պարգեւատրել է Հայաստանում համասեռամոլների լոբբիստին:

- Այդ մասին հետո կխոսեմ, որովհետեւ գիտեք, որ դրանց չեմ սիրում...

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ