Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՔՆՆՉԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ

Արխիվ 12-16

ՔՆՆՉԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ

Հուլիսի 8-ի գիշերը Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից վայր էր ընկել մի քաղաքացի: Տարիքըª 87, անուն-ազգանունըª  Ռ. Ն.: Հետեւություն. հետաքննելու առանձնահատուկ անհրաժեշտություն կա...


ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ ԿՈՐՈՇԻ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ


Հունիս ամսվա առաջին գիշերը Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության դեպքի նախնական քննությունը Էրեբունու ոստիկանության քննչական բաժնից տեղափոխվել է Երեւանի քննչական վարչություն: Հավանաբար, համարել են, որ ոստիկանության Երեւանի կենտրոնական ապարատը ավելի արդյունավետ ջանքեր կթափի հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանին հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն կա կարծիք, որ ջանքեր պետք է օգտագործվեն ոչ թե հետախուզման, այլª մեղադրյալի ինքակամ ներկայանալու համար հարմար պահ ստեղծելուն: Այդ մասին հանրությանն ու իրավապահներին տեղեկացրել էր Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Փախուստի մեջ գտնվող մեղադրյալի զոհըª 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն էր, ով վիրահատվել էր ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնում: Սեդրակ Օսիպյանըª Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է: Պաշտոնյան համոզված է, որ իր ազգականը ոչ մի կապ չունի հանցագործության հետ:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ