Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾ, ԹԵ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ԶՈՀ

Արխիվ 12-16

ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾ, ԹԵ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ԶՈՀ

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները ձերբակալել են ՌԴ քաղաքացի Ռոման Սելեզնյովին: 30-ամյա մոսկվացին կասկածվում է համակարգչային խարդախության մեջ: Ըստ բռնողներիª Ռ. Սելեզնյովը ջարդել էր մի շարք խանութների համակարգչային բազաները եւ գողացել հաճախորդների բանկային քարտերի տվյալները: Մեղադրյալի  հորը` ՌԴ Պետական Դումայի լիբերալ-դեմոկրատ պատգամավոր Վալերի Սելեզնյովին չի հաջողվում կապվել իր որդու հետ, ինչից եւ պատգամավորը ենթադրում է, որ եթե անգամ Ռոմանը գտնվում է ԱՄՆ-ում, ապա նրան պարզապես առեւանգել են:
ՙԻմ որդուն չէին կարող ձերբակալել Միացյալ Նահանգների տարածքում, քանի որ նա ֆիզիկապես չէր կարող գտնվել այնտեղ: Նա չունի ամերիկյան վիզա՚,- հիմնավորել էր իր վարկածը կասկածները լիբերալ-դեմոկրատը:


ՙԱԽ, ԱՊՈԼՈՆ, ԱԽ, ԱՊՈԼՈՆ...՚

Ռուսաստանի Դաշնության մեկ այլ լիբերալ-դեմոկրատ օրենսդիր բացահայտել էր, որ փողը ՙփչացնում՚ է երեխաներին նաեւ սեքսուալ առումով: Պատգամավոր Ռոման Խուդյակովը ՙպարզել՚ է, որ 100 ռուբլի թղթադրամի վրա պատկերված Ապոլոնի հանդերձանքը չի փակում նրա մարմնի ՙհետաքրքիր՚ մասերը: Շատ դիպուկ նկատելով, որ այդ թղթադրամը մյուսներից ավելի հաճախ է օգտագործվում երեխաների կողմից, պատգամավորը պահանջել է Կենտրոնական բանկից` անհապաղ վերացնել այդ, իր համոզմամբª ՙպոռնո՚ թղթադրամը եւ առաջարկել է ամոթը կորցրած օտար աստվածին փոխարինել Սեւաստոպոլի տեսարժան վայրերի պատկերով: Ռուսական լրատվամիջոցները քողարկված ակնարկում են, թե լիբերալ-դեմոկրատները այսպիսով ձգտում են ռեւանշ վերցնել Կենտրոնական բանկի նկատմամբ. վերջինս նպատակահարմար չէր համարել ընդունել այդ կուսակցության նախորդ առաջարկը եւ շրջանառության մեջ մտցնել Ղրիմի վերամիավորմանը նվիրված թղթադրամ:  


ԳՈՒՇԱԿԵՔ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ

Հուլիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ է մտել նաեւ ոչ պետական վիճակախաղերի կազմակերպման արգելքը. օրինական կհամարվեն միայն պետական եւ միջազգային վիճակախաղերը: Այսպիսով, եկամտի մեծ մասը կմտնի բյուջե, այլ ոչ թե մասնավորի գրպանը:
Վիճակախաղերը կկազմակերպեն տրանսպորտի եւ ֆինանսների նախարարությունները, որոնք մրցույթներ կկազմակերպեն վիճակախաղ անցկացնել ցանկացող օպերատորների համար:
Ներկայումս Ռուսաստանում գործում է ընդամենը երեք պետական վիճակախաղ:


ՈՉ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ 36 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԳՈԼ

Հուլիսի 7-ին Բրազիլիայում տեղի էր ունեցել ՙդարի կողոպուտ՚: Շուրջ երկու տասնյակ չարագործ  գիշերը ներխուժել էին Samsung գործարան, պատանդ վերցրել պահակներին եւ 200 աշխատակիցներին եւ գողացել 36 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 40 հազար սմարթֆոն, դյուրակիր համակարգիչներ, պլանշետներ: Հարձակվողական հանդուգն այդ օպերացիան իրականացվել էր բեռնատար 7 ավտոմեքենայով: Samsung ֆիրմայից բացի` այլ լուրջ տուժածներ չկան:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ