Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՅՍ ՏԱՐԻ ԳՐԱՆ ՊՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑ ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԱՅՍ ՏԱՐԻ ԳՐԱՆ ՊՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑ ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ՙՄորսկոյ ուզել-2014՚ ամենամյա միջազգային երգի մրցույթում այս տարի  Հայաստանը ներկայացրած երիտասարդ երգչուհի ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Հայաստան վերադարձավ Գրան Պրիով:
Ինչպես փաստում է երգչուհին` մրցույթն անցել է բարձր մակարդակով: Նովոռոսիյսկ քաղաքի ղեկավարությունը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել մրցույթին եւ ամեն տարի տաղանդավոր արտիստներ ներկայացնելու համար շնորհակալություն հայտնել Հայաստանին:
Ի դեպ, գրեթե 13 տարի Հայաստանն այս մրցույթին մասնակցելով` մշտապես վերադարձել է բարձր արդյունքներով: Տարիներ առաջ այս մրցույթում Գրան Պրիի արժանացավ երգիչ Արա Մարտիոսյանը, իսկ  անցյալ տարի` Անահիտ Շահբազյանը:
Այս տարի մրցույթին մասնակցել են 9 տարբեր երկրների երգիչ-երգչուհիներ: Համերգային երկու օրերի ընթացքում, առաջին մրցութային օրը` Նարեն կատարել է Destinys Child խմբի Stand up for love, իսկ երկրորդ օրը` Անի Քրիստիի ՙՔեզ՚ երգը:
Երգչուհու պրոդյուսեր ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ով նույնպես մրցույթի ժյուրիի կազմում է եղել, ՙԻրավունքի՚ հետ զրույցում փաստեց, որ ժյուրիի բոլոր անդամները անխտիր եւ անկասկած ընտրել են Նարեին. ՙՃիշտն ասած, մտածում էի, որ Նարեն չի արժանանա Գրան Պրիի, այն պատճառով որ անցյալ տարի այդ մրցանակին արժանացել էր Անահիտ Շահբազյանը եւ 2 տարի անընդմեջ Գրան Պրին չեն շնորհի հայերիս: Բայց եղավ այն, ինչ եղավ՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ