Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄՏՔՈՎՍ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՆՑՆԵԼ, ՈՐ ԻՄ ԱՌՋԵՎ ԱՊԱԳԱ ԿԻՆՍ ԷՐ ԿԱՆԳՆԱԾ

Արխիվ 12-16

ՄՏՔՈՎՍ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՆՑՆԵԼ, ՈՐ ԻՄ ԱՌՋԵՎ ԱՊԱԳԱ ԿԻՆՍ ԷՐ ԿԱՆԳՆԱԾ

Հայտնի մոդել, գրող, թարգմանիչ ԷՄԻԼ ՄԱՐԿԸ ՙԻրավունքին՚ տված հարցազրույցներից մեկում մեր այն հարցին, թե հնարավոր է, որ նա տարված է օտարուհիներով, ու դա է իր արտասահմանյան երկարատեւ ճամփորդությունների պատճառը, պատասխանել էր հետեւյալը. ՙԵրբ սիրահարվում ես, այդ պահին կարծում եմ` ազգությունը մղվում է երկրորդական պլան: Կարեւորն այն է, որ ընտրյալիդ հետ լինես հարմոնիայի մեջ՚: Եվ, իսկապես, ՙԻրավունքը՚ չսխալվեց, իսկ Էմիլ Մարկը Մարսելում գտավ իր միակին ու անկրկնելիին` ՖՐԱՆՉԵՍԿԱ ՄԱՆԶԱՐԻԻՆ, ով իտալուհի է: Ավելին` հենց Մարսելում հուլիսի 3-ին կայացավ երջանիկ զույգի նշանադրության արարողությունը: Այս իրադարձության, մարսելյան սիրո ու ամուսնության մասին ՙԻրավունքը՚ զրուցեց Է. Մարկի հետ.
- Էմիլ, որտեղ եք ծանոթացել:
- Ֆրանչեսկայի հետ ծանոթացել եմ երեք տարի առաջ: Դուք էլ գիտեք, որ շատ էի շրջագայում Եվրոպայում ու մի անգամ էլ համալսարանում ծանոթացա ապագա կնոջս հետ: Իհարկե, այդ պահին մտքովս չէր կարող անցնել, որ իմ առջեւ ապագա կինս էր կանգնած:  Հաճախ էինք միմյանց հետ ժամանակ անցկացնում, իսկ ժամանակի ընթացքում ընկերությունը վերածվեց լուրջ հարաբերության:
- Ինչպե±ս ընդունեցին նշանադրության փաստը Ձեր հարազատները:
- Իհարկե, ընկերներիս, հարազատներիս եւ ընտանիքիս բացակայությունն ինձ տխրեցնում էր, սակայն որոշել ենք, որ անպայման Հայաստանում էլ ենք նշելու մեր նշանադրության տոնը:
- Կպատմեք Ձեր մարսելյան նշանադրությունից:
- Շատ գեղեցիկ արարողություն էր ջերմ միջավայրում` մեր մարսելյան ընկերների հետ: Տպավորված եմ ու խոսքեր դեռ չեմ գտնում զգացողություններս արտահայտելու համար…
- Իսկ երբ եք պատրաստվում ամուսնանալ:
- Ամուսնության մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, կապրենք, կտեսնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ