Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՏԵՂԱԿԱՆ ՈՒ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՙԱՍՏՂԻԿՆԵՐԻ՚ ԱՄԱՌԱՅԻՆ ՀՈԳԵՎԱՐՔԸ

Արխիվ 12-16

ՏԵՂԱԿԱՆ ՈՒ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՙԱՍՏՂԻԿՆԵՐԻ՚
ԱՄԱՌԱՅԻՆ ՀՈԳԵՎԱՐՔԸ


Հայկական շոու-բիզնեսի հոգեվարքի մեջ լինելու մասին բազմիցս ենք խոսել, բայց կարծես հոգեվարքով վարակվեց նաեւ արտասահմանյան շոու-բիզնեսը, կամ էլ հակառակը` մերոնք, սովորության համաձայն, ընդօրինակեցին նրանց: Մշակութային որեւէ նորմալ թեմա կամ հոդված այդ աստիճանի հետաքրքրություն չի առաջացնում, որքան, ասենք, այս կամ այն հայ կամ արտասահմանյան աստղի կիսամերկ լուսանկարներն ու մարմնի որեւէ մասի մեծացնելն ու փոքրացնելը: Կարծես թե, ՙաստղիկներն՚ էլ անելիք չունեն` սպառվել են ու արդյունքում իրենց անունը հիշատակելու ու մոռացված չլինելու համար իրենց հիմնական գործով զբաղվելուց բացի, ինչով ասես զբաղվում են` հնարավոր միջոցների դիմելով:
Մեկ հայազգի մերկապարուհի եւ երգչուհի Վարդան է եռանդով երկաթե ձողը ծռում, դե ինչ արած` դա էլ մեր Վարդայի մասնագիտությունն է, երգչուհի Սիլվա Հակոբյանի ՙԳիշեր է՚ երգի տակ: Հետաքրքիր է, Սիլվան, հատկապես իր պրոդյուսեր հայրիկը, ինչպես են տանում այդ փաստը...
Ինչեւէ, հերթը հաջորդ հայազգի ՙպարկեշտության՚ կերպար ու ՙպարծանք՚ Քիմ Քարդաշյանինն է: Այս անգամ համացանցում ողոված լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես է Քիմը վիճում քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ եւ նրան հրում ցեխաջրերի մեջ...
Երգչուհի Ռիհաննան էլ իր մերկ լուսանկարները հրապարակելուց հոգնելով` հիմա էլ որոշեց նույն ճանապարհով տանել իր մի քանի օրական զարմուհուն, հրապարակելով զարմուհու հետ մերկ լուսանկարներ:
Ռուսական շոու-բիզնեսը նույնպես անմասն չի մնում այս հոգեվարքից:
Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը համացանցում հրապարակել է ինքնալուսանկար (սելֆի) ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ` այն անվանելով ՙԴմիտրի Մեդվեդեւի հետ` ընկերական հանդիպման ժամանակ՚:
Այս ամենը դեռ ոչինչ, բայց որ հայտնիների լուսանկարները կարող էին հայտնվել հասարակական զուգարանի հատակին, արդեն անհավանական է: Իրականում, Մոսկվայում Կիեւյան կայարանի հասարակական զուգարանի հատակը զարդարում են ռուս այն արտիստների նկարները, ովքեր սատարել եւ աջակցել են Ուկրաինային: Պարզվում է, մեր օրերում պետք չէ զարմանալ ամեն ինչից, այլ պետք է զարմանալ հենց զարմացողների վրա:
Ինչի մասին է խոսքը, երբ օրերս հայկական էլեկտրոնային լրատվամիջոցները ողողված էին փողոցում հայտնված մի խենթ կնոջ կիսամերկ լուսանկարներով, որին օգնություն ցուցաբերելու փոխարեն` լուսանկարել էին ու տեղադրել համացանցում...

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ