Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՅՍՕՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԵՐ «ԹԵԹԵՎ» ՁԵՌՔՈՎ ՓԱԿՈՒՂՈՒ

Արխիվ 12-16

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՅՍՕՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԵՐ «ԹԵԹԵՎ» ՁԵՌՔՈՎ ՓԱԿՈՒՂՈՒՄ Է»

Արդյոք սահմանադրական փոփոխւթյուններն անհրաժեշտ են, ինչ են տալու դրանք հասարակությանը,  բավարար չափով է իրազեկված հանրությունը`այս և այլ հարցերի պատասխաններն այսօր  փորձեցինք հնչեցնել սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկման ժամանակ:

Խոսքով հանդես եկավ  Սահմանադրական դատարանի և սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ  Գագիկ Հարությունյանը: Վերջինիս բնութագրմամբ` սահմանադրության կենտրոնը  պետք է լինի մարդը և նրա իրավունքները. «Անհրաժեշտ է ունենալ մարդակենտրոն, այլ ոչ թե իշխանակենտրոն սահմանադրություն»:

Սահմանադրական դատարանի նախագահի խոսքով` այսօր սահմանադրության զարգացումը մեր «թեթև» ձեռքով փակուղում է այն դեպքում, երբ  պետք է ապահովված լիներ դրա կայուն զարգացումը:

Քննարկման  մասնակիցները, բացի  կենդանի ու բանավոր ելույթներից,  ծանոթացան  սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ փորձագետների կարծիքին: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ փորձագետների համոզմամբ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են: Իսկ այն պայմանավորված է դատական համակարգի անկախության երաշխիքների բացակայությամբ:

Փորձագետներից շատերը ժողովրդավարական գործընթացների վրա ազդելու  սահմանադրական բարեփոխումների ներուժը  կապում են արդարադատության դեֆիցիտի հաղթահարման ու դատական իշխանության  անկախության  ամրապնդման անհրաժեշտության հետ:

Ինչ վերաբերում է  բարեփոխումների նկատմամբ  վստահությանը, ապա  փորձագետների  վստահությունն իրականացվող   բարեփոխումների նկատմամբ ցածր է:

Սահմանադրական բարեփոխումների նախագծի ամենաուշագրավ ու արմատական  մոտեցումներից մեկը կառավարման խորհրդարանական համակարգին անցման առաջարկն է: Այստեղ ևս փորձագետները միակարծիք չեն, իսկ ավելի կոնկրետ քչերն են կողմ կիսանախագահականից անցում կատարել խորհրդարանական  կառավարման համակարգին, քանի որ Հայաստանում դեռևս կայացած չէ  կուսակցական համակարգը, իսկ խորհրդարանական համակարգին  անցումը կարող է  ավելի խթանել դոմինանտ  կուսակցության  կողմից իշխանության նկատմամբ  մենաշնորհը:  Փորձագետներից մի քանիսը համոզված են`կիսանախագահական համակարգը չի սպառել իրեն և ներկա Սահմանադրության լիակատար կիրառման  և բավարար քաղաքական կամքի  դրսևորման պարագայում Հայաստանն ավելի շատ հնարավորություն  կունենա դիմակայել ներկայիս մարտահրավերներին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ