Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ, ԹԵ ՞ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ. Ո՞ՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ, ԹԵ ՞ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ. Ո՞ՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Սահմանադրական բարեփոխումների  քննարկմանը մասնակցում էին   մի շարք ՀԿ-ների  ներկայացուցիչներ: «Իրավունքի» թղթակիցը նրանից փորձեց պարզել` արդյոք կողմ են սահմանադրական բարեփոխումներին, կա՞ դրանց անհրաժեշտությունը, և արդյոք պետք է  կիսանախագահականից անցում կատարել դեպի  խորհրդարանական համակարգի:

«Ապելլա Ինստիտուտ» հետազոտական կենտրոնի  տնօրեն, իրավաբանության դոկտոր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆ:

-Ոչ իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն այսօր չկա, դրանք ժողովրդի ուշադրությունը շեղելու միջոց են: Որպես  ոլորտի մասնագետ`  համամիտ եք  հնչեցված տեսակետին, թե ոչ:

-Կարծում եմ` այսoր անհրաժեշտություն չկա  կատարել սահմանադրական բարեփոխումներ: Ես կարևորում եմ այս քննարկումների գործընթացը, որոնք հասարակությանը տալու բան ունեն: Դրանք տալիս են սահմանադրական մշակույթ:

-Սահմանադրական բարեփոխումների առանցքային դրույթներից մեկը  կառավարման ձևի փոխոխությունն է` անցում կիսանախագահականից  դեպի խորհրդարանական կառավարման համակարգի: Ըստ Ձեզ`այդ երկու մոդելներից ո՞րն է մեր երկրի համար ավելի նպատակահարմար:

-Ըստ իս`գործող` կիսանախագահական  կառավարման համակարգը, վատ չէ: Խորհրդարանական համակարգի անցումը  ունի մի շարք վտանգներ:  Հիմնական վտանգը կապված է ժողովրդավարական զարգացման  հետ`մասնավորապես երկու ընտրությունների փոխարեն կունենանք մեկը, իսկ իմ թեզիսը  հետևյալն է` ավելի շատ ընտրություններ, ավելի շատ ժողովրդավարություն…

-Այս տեսակետը  չընդունեղները որպես հակափաստարկ   հակադարձում են` հասարակությունը կմասնակցի մեկ ընտրության և քիչ գլխացավանք կունենա:

-Իմ փաստարկը ժողովրդավարության մասին է, այլ ոչ թե գլուխ ցավեցնելու:

-Գործող Սահմանադրության դրույթներն որքանո՞վ են այսօր գործնականում կիրառվում և կյանքի կոչվում:

-Հայաստանում այսօր սահմանադրականության մեծ դեֆիցիտ կա:

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հկ-ի նախագահ Խաչատուր  Մարոզյան:

-Պրն Մարոզյան, ոչ իշխանական ուժերի որոշ  ներկայացուցիչների կարծիքով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն այսօր չկա, դրանք ժողովրդի ուշադրությունը շեղելու   համար են արվում, ավելին` սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուց առաջ պետք է մտածել երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու մասին: Ըստ Ձեզ` կա՞ այսօր նման բարեփոխումներ անելու կարիք: Եթե այո, ապա  այդ բարեփոխումներն ի՞նչ են տալու հասարակությանը:

-Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Կարևոր է մտածել իրավական պետության,  դրա ընկալման, իրավունքի և օրենքի գերակայության մասին:  Հասարակությունը գուցե համարժեք չի ընկալում այդ բարեփոխումները:

-Արդյոք սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո դրական փոփոխություններ կլինեն արդարադատության  համակարգում`մասնավորապես իրավապաշտպանները տարիներ շարունակ խոսում են  դատական համակարգի անկախության մասին:

-Դատարաններն այսօր որպես արդարադատություն իրականացնող մարմին, իրենց տեղում չեն: Մի շարք օրենքներում պետք է կատարվեն փոփոխություններ` կիրառությունից դուրս գան այն օրենքները, որոնք ուղղված են մոնոպոլիստների շահերի պաշտպանությանը: Կարծում եմ` բարեփոխումների ընդունումից հետո կունենանք դրական արդյունքներ դատական ոլորտում:

-Սահմանադրական բարեփոխումների առանցքային դրույթներից մեկը  կառավարման ձևի փոխոխությունն է` անցում կիսանախագահականից դեպի խորհրդարանական կառավարման համակարգի: Ըստ Ձեզ`այդ երկու մոդելներից ո՞րն է  մեր երկրի համար ավելի նպատակահարմար:

-Ես կողմ եմ  խորհրդարանական կառավարման  համակարգին, քանի որ պառլամենտարիզմի զարգացումը  Հայաստանի համար անհրաժեշտ է: Իսկ կիսանախագահական  համակարգի դեպքում ունենք  պատասխանատվության երկատվածություն, որի դեպքում հեշտ է  պատասխանատվությունից խուսափելը:

Մանրամասները` տեսանյութերում

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ