Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՑ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Արխիվ 12-16

ՀՈՒԼԻՍԻ 10- ԻՑ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ


Ըստ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի` հուլիսին ինչպես եւ կանխատեսվել էր տեղումների քանակը նորմայից բարձր է, Երեւանում տեղումների քանակը հասնում է 11 միլիմետրի: Չնայած հուլիսի առաջին տասնօրյակում տեղումների քանակը մեծ էր, սակայն գնալով տեղումները կնվազեն, օդի միջին ջերմաստիճանը  կլինի նորմայի սահմաններում`դրական շեղումներով: «Առաջիկայում հանրապետությունում սպասվելու է առավելապես առանց տեղումների եղանակ, սակայն  չի բացառվում, որ առանձին վայրերում,  առանձին օրերի սպասվեն տեղումներ, որից հետո կայունության աստիճանը ավելի հավանական է: Ակնկալում ենք,  որ կլինի չոր եղանակ»,-տեղեկացրեց ԶԱՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:  Նրա խոսքով`Հուլիսի 10-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա, իսկ արդեն հաջորդ օրը Արարատյան դաշտում  կսպասվի  մինչեւ 36 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 29 աստիճանի, չի բացառվում, որ հուլիսի 14-ից 15-ը օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում հասնի 38 աստիճանի: Դեռեւս ամառը շարունակվում է եւ օդի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ,  ինչը Զ.Պետրոսյանի բնորոշմամբ նորմայի սահամաններում է: Այս տարի հանրապետության հովտային շրջաններում ամենբարձր ջերմաստիճանը եղել է 35-36 աստիճանի, հիմնականում ջերմաստիճանը տատանվել է 33-34 աստիճանի սահամաններում:

Այս օրերին Սեւանի ջրի ջերմաստիճանը 19 աստիճան է:

Անդրադառնալով օգոստոս ամսվա եղանակային  նախնական կանխատեսումներին Զարուհի Պետրոսյանը հավելեց.«Օգոստոսին սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան ,իսկ տեղումները կլինեն  նորմայից ցածր, այսինքն չոր օգոստոս ենք ունենալու»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

«»

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ