Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՎԵՆԵՏԻԿԻ 71-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿԲԱՑՎԻ «ԲԵՐԴՄԵՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՅՈՎ

Արխիվ 12-16

ՎԵՆԵՏԻԿԻ 71-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿԲԱՑՎԻ «ԲԵՐԴՄԵՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՅՈՎ


Վենետիկի 71-րդ կինոփառատոնը այս տարի կբացվի  ռեժիսոր Ալեքսանդր Գոնսալես Իյարիտուի «Բերդմեն» կատակերգական ժանրի ֆիլմի պրեմիերայով: Ֆիլմի անդրանիկ ցուցադրույունը տեղի կուենա օգոստոսի 27-ին, իսկ ԱՄՆ-ում ֆիլմը կցուցադրվի 2014 թվականի հոյկտեմբերի 17-ին:  Ինչպես փոխանցում է The Hollywood Reporter-ը` ֆիլմը կմասնակցի նաեւ փառատոնի հիմնական մրցութային ծրագրին:

Ֆիլմի սյուժեն կառուցվել է Բերդմեն-ի սիրելի դերակատարի շուրջ, նա ֆիլմում կրկին հանդես է գալիս այն պատճառով, քանի որ ձգտում է վերականգնել նախկին փառքը, իր կարիերան եւ ընտանեկան հարաբերությունները: Ֆիլմում գլխավոր դերակատարներն են`Մայքլ Քիթոնը, Էմմա Սթոունը եւ Էդվարդ Նրթոնը:

Մեքսիկացի ռեժիսոր Ալեքսանդր Գոնսալես Իյարիտուին առավելապես հայտնի է  «21 գրամ», «Վավիլոն» ֆիլմերով, վերջինս 2007 թվականին առաջադրվել է «Օսկար» - ի յոթ անվանակարգերում ,այդ թվում`  «Լավագույն ռեժիսոր» եւ  «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում:

Վենետիկի կինոփառատոնը ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոն է , որն ամեն տարի անցկացվում է Իտալիայում`Վենետիկում:Այն աշխարհում ֆիլմերի ամենհին փառատոնն է, որն անցկացվում է 1932 թվականից:Փառատոնում գլխավոր մրցանակը «Ոսկե առյուծ» մրցանակն է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ