Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է`ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»

Արխիվ 12-16

«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է`ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ երեկ շարունակել է քննվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի  ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքը: Որտեղ վերջինս պահանջում վերացնել Սուրիկ  Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումն և այդ որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը: Բուդաղյանների փաստաբանը վիճարկում է քրեական գործով արդեն իսկ հաստատված այն որոշումը,  որ «Սդղի գյոլ» կոչվող տարածքից վերադառնալիս Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծի է ենթարկել միայն Զարզանդ Նիկողոսյանը: Նշելով, որ քրեական գործում առկա են ապացույցներ, որ ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանը ծեծի է ենթարկվել ոչ միայն Զարզանդ Նիկողոսյանի, այլ նաև Սուրիկ Խաչատրյանի կողմից: Մեզ հետ զրույցում անրադառնալով Բուդաղյանների փաստաբանի վերոնշյալ դիտարկմանը սույն գործով Խաչատրյանների փաստաբան ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ դա պարզապես իր կոլեգայի հերթական տակտիկական քայլերից մեկը համարեց նշելով.

- Եթե քրեական գործում խոսքը գնում է մեկ-երկու ապտակի մասին, որը հասցրել է Զարզանդը եւ վերջինիս պատասխանատվության չեն ենթարկել դրա համար, բա Սուրիկ Խաչատրյանին ոն՞ց են ենթրակելու: Ես, որպես գործի նյութերին քաջատեղյակ, հարյուր մեկ տոկոսով համոզված եմ, որ նման ապացույց գործի նյութերում չկա, այնպես, որ Սուրիկ Խաչատրյանը պաշտպանության կարիք չի զգում: Ինչի մասին է խոսքը, երբ  քրեական գործի շրջանակներում ապացուցվել է, որ Սուրիկ Խաչատրյանը այս գործում մեղադրյալ լինել չի կարող:

Ի. Ա.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ