Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐՄԵՆԹԵԼԸ» Ո՛Չ ՀԵՐՔՈՒՄ Է, Ո՛Չ ՀԱՍՏԱՏՈՒՄ`ԵՂԵ՞Լ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ, ԹԵ ՈՉ

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆԹԵԼԸ» Ո՛Չ ՀԵՐՔՈՒՄ Է, Ո՛Չ ՀԱՍՏԱՏՈՒՄ`ԵՂԵ՞Լ ԵՆ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ, ԹԵ ՈՉ

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաստատել է «Փաստինֆոյի» այն  տեղեկությունները, որ «Արմենթել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Հիշեցնենք, որ Ի. Կլիմկոն, ով 2009-ից  ստանձնել էր   ընկերության ղեկավարի պաշտոնը, 2013-ին սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից և անմիջապես լքեց Հայաստանը: Այդ ժամանակ  տեղեկություններ տարածվեցին, որ նա մեծ ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել, որի պատճառով էլ հեռացվել է աշխատանքից:

«Իրավունքի» թղթակիցը «Արմենթելի» հասարակ

այնության և լրատվության բաժնի ղեկավար Տաթև Հայրումյանից փորձեց ստանալ մեկնաբանություն` արդյոք  ֆինանսական չարաշահումների մասին  լուրերն  իրականությանը համապատասխանում են: Տ. Հայրումյանը  ներկայացրեց  ընկերության պաշտոնական տեսակետը. «Եթե մեր ընկերությունը հայտնաբերում է որևէ խախտում,

Մեր հարցին` փաստորեն  իրավապահ մարմիններին առաջինը դիմել է հենց «Արմենթելի» հասարակայնության և լրատվության բաժնի ղեկավարը հստակ պատասխան չտվեց. «Ես ձեզ ներկայացնում եմ ընդհանուր պրոցեսը: Եթե լինում են խախտումներ, մենք դիմում ենք»: Ընկերությունը դիմում է համապատասխան մարմիններին, որպեսզի հարցի վերաբերյալ կատարվի ուսումնասիրություն: Կապ չունի խոսքը տնօրենի, թե շարքային աշխատակցի մասին է: Ցանկացած աշխատակից, որը կանի այնպիսի քայլեր, որոնք կհակասեն մեր օրենքներին, ու մենք դա կհայտնաբերենք, մենք կդիմենք համապատասխանմարմիններին»:

Ինչ վերաբերում է ֆինանսական չարաշահումների մասին տեղեկություններին, այդ փաստը  Տ. Հայրումյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց. «Քանի որ նրանք այլևս  մեր ընկերության աշխատակիցներ չեն համարվում, իսկ գործը գտնվում է մեր իրավասությունից դուրս, դրա վերաբերյալ որևէ մանրամասնություն տրամադրել չեմ կարող»:

«Ինչ նկատի ունեք «նրանք» ասելով, եթե  խոսքը միայն Իգոր Կլիմկոյի մասին է,  արդյոք չարաշահումների համար  պատասխանատու են նաև այլ աշխատակիցներ» հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց.«Ես ոչ մեկին նկատի չունեմ,ես ընդհանուր եմ խոսում: Կապ չունի խոսքն ինչ  կարգի աշխատակցի մասին է»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ