Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՇԱՆԹԻ ԳՈՐԾՈՎ. «ՊԱՅԹՈՒՑԻԿՆԵՐԻՑ ԱՉՔԵՐՍ ԱՐՑՈՒՆՔԱԿԱԼԵԼ ԷՐ»

Արխիվ 12-16

ՇԱՆԹԻ ԳՈՐԾՈՎ. «ՊԱՅԹՈՒՑԻԿՆԵՐԻՑ ԱՉՔԵՐՍ ԱՐՑՈՒՆՔԱԿԱԼԵԼ ԷՐ»

Հուլիսի 11-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով հերթական դատական նիստը: Դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց գործով տուժող ոստիկան Անդրանիկ Առաքելյանը, ով դատարանի եւ դատական նիստին ներկա գտնվողների ներկայությամբ պատմեց դեպքի մանրամասները`ասելով, որ դեպքի օրը փորձել է կանխել Շ.Հարությունյանի եւ նրա համախոհների երթը դեպի Բաղրամյան 26, քանի որ լրատվամիջոցներից նախորդ օրը տեղեկացել է, որ Հարությունյանն համախոհներ հետ միասին ցանկանում է երթով հասնել Բաղրամյան 26: Տուժող Տիգրան Առաքելյանը պատախանելով անբաստանյալների հարցերին, դժվարացավ հիշել , թե կոնկրետ դեպքի օրը, միջադեպի ժամին Շ.Հարությունյանը ում հետ էր խոսում, քանի որ ինչպես տուժողը հավաստիացրեց` պայթուցիկներից աչքերը արցունքակալել են եւ ոչինչ չի տեսել: Տ. Առաքելյանը փաստեց, որ երթի մասնակիցներից որեւէ մեկի նկատմաբ ուժ չի գործադրել, բայց տեսնելով, որ երթի մասնակիցները խախտում են հասարակական կարգը, նրանց սկսել է հրել, որպեսի անցնեն մայթ եւ շարունակեն իրենց ճանապարհը: Դատական նիստի ընթացքում տուժող մյուս ոստիկանը` Գեղամ Խաչատրյանը ցուցմունք չտվեց դատը հետաձգելու պատճառով, քանի որ Շահեն Հարությունյանի ինքնազգացողությունը վատացավ: Սույն գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 16-ին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ