Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԹՐԱՖԻՔԻՆԳ. «ՄԻԱՎՈՐՎԵԼՈՎ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԴՈՒԲԱՅՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ»

Արխիվ 12-16

ԹՐԱՖԻՔԻՆԳ. «ՄԻԱՎՈՐՎԵԼՈՎ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԴՈՒԲԱՅՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ»

Այսօր Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդանյանի նախագահությամբ մեկնարկեց մարդու թրաֆիքնգի` շահագործման նպատակով մարդկանց պոռնկության շահագործման մեջ ներգրավելու Աղունիկ Այվազյանի եւ Ծովիկ Ավետիսյանի գործով առաջին նախապատրաստական դատական նիստը: Ըստ դատարանում, դատախազ Արմեն Մարուխյանի հրապարակած մեղադրական եզրակացության` Աղունիկ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մադկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում:

Ծովիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մադկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում:

Դատարանում` դատավորի հարցին, մեղավոր ճանաչում են իրենց առաջադրված մեղադրանքում, թե ոչ, վերջիններս հետեւյալ պատասխանը տվեցին.«Դիրքորոշում չենք հայտնում»: Նշենք, որ սույն գործով անցնող թե Աղունիկ Այվազյանը եւ թե Ծովիկ Ավետիսյանը նախկիում էլի թրաֆիքինգի գործով եղել են դատապարտված:

Վերոնշյալ գործով հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 21-ին, որտեղ կհարցաքննվեն տուժողները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ