Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ՊԱՀԱՆՋԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ՊԱՀԱՆՋԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Արդեն երեք ամիս է, որ ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը դուրս է եկել  կոալիցիայից եւ իրեն հռչակել ընդդիմադիր ուժ: Հուլիսի 18-ին կայանալիք հանրահավաքից առաջ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը  մամլո ասուլիսում  ներկայացրեց կուսակցության անելիքները, երկրի առջեւ ծառացած խնդիրները:
Ինչպես այլ քաղաքական ուժեր ու կուսակցություններ, այնպես էլ  ՙՕրինաց երկիրը՚ մատնանշեց այն խնդիրները, որոնք արդեն 20 տարի է` կան Հայաստանում, եւ որոնց մասին խոսում են նաեւ այլ ուժեր` արտագաղթ, տնտեսության վատ վիճակ, մենաշնորհներ, միակուսակցական իշխանական համակարգ, ճնշումներ գործարարների  նկատմամբ,  հոսանքի եւ գազի թանկացում, ինչպես նաեւ արտաքին քաղաքական ճակատում առկա խնդիրներ`մասնավորապես Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԵՏՄ համագործակցության շարունակությանն առնչվող հարցերը: ՙՄենք ունենք մտահոգիչ զարգացումներ` Հայաստան-ԵՄ օրակարգը գտնվում է ոչ ցանկալի հիմքերի վրա, իսկ Եվրասիական տնտեսական միության  վերջին զարգացումները ցույց են տալիս, որ պետք է ունենալ գրագետ, զարգացած թիմ, որը կարող է բանակցել թե° ԵՏՄ-ի, թե° ԵՄ-ի հետ` առաջ մղելու մեր քաղաքական օրակարգի գերակայությունները՚,- ասաց ՕԵԿ ղեկավարը:
Երկրում առկա խնդիրները լուծելու համար Արթուր Բաղդասարյանն առաջարկում է` անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, մեր երկրում անթույլատրելի եւ ոչ լեգիտիմ դարձնել ցանկացած ընտրական գործընթաց, որը կանցնի փողով, վախով, ճնշումներով եւ այլն:
Այ էստեղ, պրն Բաղդասարյան, ինչպես կասեր ժողովուրդը, խոսքդ շաքարով կտրեմ: Դե, էլ ինչ մուրաբա` առանց շաքարի, որն ՕԵԿ-ը բաժանել էր  2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններին: Բջջային չաշխատող հեռախոսների մասին եւս չմոռանանք: Ինչպես ասում են` Արթուր Բաղդասարյանը ընտրողներին գրավելու յուրօրինակ մեթոդ էր գտել, չնայած ՕԵԿ-ականները միահամուռ  հերքում էին մամուլի այս հրապարակումները:
Ներկայացնելով  կուսակցության ծրագրերն ու անելիքները` ՕԵԿ առաջնորը հայտարարեց, որ  իրենք ունեցել են  իրենց սխալները, թերությունները, որոնց համար ինքը ներողություն է խնդրում հայ ժողովրդից, ինչպես ժամանակին` 2007-ին ներողություն խնդրեց ՀՀ առաջին նախագահը: Իսկ արդյոք պրն Բաղդասարյան, հայ ժողովուրդը, իսկ ավելի կոնկրետ` 2008-ին ձեր ընտրազանգվածը կների ձեզ իշխանության կազմում հայտնվելու եւ ստացած քվեները փոշիացնելու համար:
Ինչ վերաբերում է  հուլիսի 18-ի կայանալիք հանրահավաքին,  Ա. Բաղդասարյանի խոսքով` դա կուսակցական հանրահավաք չէ. ՙԴա սոցիալական հանրահավաք է, որն ուղղված է էլեկտրաէներգիայի սակագնի  բարձրացմանը: Համոզված եմ` հանրահավաքը բազմամարդ է լինելու, եւ միայն այդ հանրահավաքով չենք սահմանափակվելու՚:
Ի դեպ, Արթուր Բաղդասարյանն այս հանրահավաքում չի պահանջելու նախագահ Սերժ Սարգսյանի  հրաժարականը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ