Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՄՆ ՙԴԵՍՊԱՆԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ ԽԱՌՆՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՄ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԳՈՐԾԵՐԻՆ՚

Արխիվ 12-16

ԱՄՆ ՙԴԵՍՊԱՆԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ ԽԱՌՆՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՄ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԳՈՐԾԵՐԻՆ՚


Ինչպես հայտնի է, օրերս Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան  Ջոն Հեֆերնը որոշել էր մաս-մաս ՙվաճառքի հանել՚ ԼՂՀ-նª հատարարելով, որ, այսպես կոչված, ազատագրված շրջանները, բացի Լաչինի միջանցքից, պետք է վերադարձնել Ադրբեջանին: Իբրեւ ՙբարի՚ կամքի դեսպանª այս հայտարաությունը պարոն Հեֆերնը արել է այն ՙմարդասիրական՚ նպատակով, քանի որ կարծում է, թե  այսպես կապահովվի Ղարաբաղի խաղաղությունը: Իսկ թե ինչ կերպ է ընկալվում հեֆերնյան այս ՙմարդասիրությունը՚ Հայաստանում, փորձեցինք ճշտել հայաստանյան քաղաքագիտական եւ քաղաքական շրջանակներից:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԱՐՈՎԸ մեկնաբանեց.
- Եթե հաշվի առնենք, որ հնչեցված տարբերակները, որոշ չափով արտացոլում են այն մոտեցումները, որն ունի ԱՄՆ-ն ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ, այսինքն` ԼՂՀ ազատագրված 7 շրջանների վերադարձը եւ Լաչինի միջանցքի ապահովումը` Հայաստանի եւ ԼՂՀ անկախ հանրապետության միջեւ, ապա չի կարելի ասել, որ սա նոր մոտեցում է: Այսպիսի մոտեցում հնչեցվել է ամերիկյան տարբեր գործիչների կողմից, տարբեր երկրներում: Սակայն հարցն այստեղ հետեւյալն է. չնայած որոշակի հետաքրքրության, այս մոտեցումը թողնում է լրացուցիչ մեկնաբանությունների  բավականին մեծ տեղ: Տեսականորեն ի±նչ է նշանակում շրջանների վերադարձ` ԼՂՀ կարգավիճակի համար: Եթե խոսքը միայն բանակցային գործընթացում շրջանների վերադարձի մասին է` առանց Ղարաբաղի կարգավիճակի հաստատման, ապա սա բացարձակապես այլ ընկալման է արժանի: Երբ հնչում են այս վերացական մոտեցումները` հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ, դրանք միանշանակ կարիք ունեն լրացուցիչ պարզաբանման: Այս ամենի հետ կա մեկ հանգամանք եւս` առաջարկը պետք է հնչեցված լինի ոչ թե դեսպանի կողմից,  որը գտնվում է Հայաստանում, այլ այն համանախագահողների կողմից, որոնց լիազորությունների եւ առաքելությունների մեջ ներառված է հարցի կարգավորումը: Երբ նման մոտեցում ներկայացված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից, անհրաժեշտություն կլինի վերացական քննարկումից անցնել գործնական քննարկման:
ՙՔրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ՚ կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄՇՅԱՆՆ ընդգծեց.
- Հայաստանը որոշում է կայացրելª գնալ դեպի Եվրասիական տնտեսական  միություն: Այս որոշումն իրականացնելուց  հետո Հայաստանը շատ մեծ հավանականություն ունի ե°ւ հարթավայրային, ե°ւ լեռնային Ղարաբաղը միասին ունենալու. հնարավորությունը գնալով մեծանում է: Եթե այս խնդիրը այսպես լուծվի, ապա կշահեն նաեւ այն երկրները, որոնք Եվրասիական միության անդամ են: Այս ամենը Արեւմուտքի շահերին հակասող գործընթաց է, հենց այս հանգամաքից ելնելով` Ջ. Հեֆերնը պարբերաբար նման հայտարարություններ եւ կոչեր է անում: Նույնիսկ արդեն պատրաստ են ԼՂՀ-ն ճանաչել, միայն թե 7 շրջանները վերադարձնենք Ադրբեջանին, որովհետեւ դա իրենց համար կլինի նվազագույն կորուստը: Իմ կարծիքովª դեսպանի խնդիրը չէ խառնվել Ղարաբաղի կամ այլ երկրի գործերին. սա անթույլատրելի է, քանի որ կա Մինսկի խումբ, որտեղ կա ԱՄՆ ներկայացուցիչ, որն էլ կարող է անդրադառնալ այս հարցերին ու իրավասու է խնդրի շուրջ ներկայացնել իր երկրի դիրքորոշումը: Կարծում եմª այստեղ կոռեկտության խնդիր էլ կա, դեսպանի արարքը արդքան էլ կոռեկտ չէ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՐԱԽԱՆՅԱՆՆ էլ ավելացրեց.
- Այն մարդիկ, ովքեր ի սկբանե պայքարել են մեր երկրի ամբողջականության համար եւ այն մարդիկ,  ովքեր տեսել են պատերազմի արհավիրքը, զգացել վառոդի հոտը, միայն մեկ բան կասեն` այն ինչ մերն է, որեւէ մեկը` ով ուզում է լինել, չի կարող խլել մեզանից: Այն, ինչ ազատագրեցինք բազմաթիվ մարդկանց արյան գնով, չենք կարող վերադարձնել որեւէ մեկին: Բոլորը սա պետք է քաջ գիտակցեն:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում անցկացրել է սոցհարցում` պարզելու համար`  ԱՄՆ դեսպանը իրավունք ունի± հանդես գալ` իր իրավասությունների մեջ չմտնող նման հայտարարությամբ թե` ոչ:

1. Ղարաբաղի հարցով զբաղվում է Մինսկի խումբը: Դրանից դուրս ցանկացած դեսպան իրավունք չունի հայտարարություն անել` Ղարաբաղի կարգավիճակի մասին- 83%:
2. Դեսպանը եւս անձնական կարծիք ներկայացնելու իրավունք ունի, բայց դա չի կարող բանակցային գործընթացի հիմք դառնալ- 12%:
3. Մեր օրերում ԱՄՆ դեսպանն ամեն ինչի իրավունք էլ ունի- 5%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ