Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ, ՔԱՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԸ՚

Արխիվ 12-16

ՙՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ, ՔԱՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԸ՚

ՙՄորսկոյ ուզել-2014՚ ամենամյա միջազգային երգի մրցույթում այս տարի  Հայաստանը ներկայացրած երիտասարդ երգչուհի ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Հայաստան վերադարձավ Գրան Պրիով:
Երեկ երգչուհի Նարե Գրիգորյանն իր պրոդյուսեր, երգչուհի, ինչպես նաեւ հորաքույր ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում լրագրողներին տեղեկացրեց, որ մրցույթն անցել է բարձր մակարդակով: Այս տարի մրցույթին մասնակցել են 9 տարբեր երկրների երգիչ-երգչուհիներ, այդ թվում եղել է նաեւ մեկ ադրբեջանցի մասնակից, ով ներկայացրել է Նովոռոսիյսկ քաղաքը: Համերգային երկու օրերի ընթացքում` առաջին մրցութային օրը Նարեն կատարել է Destinys Child խմբի Stand up for love, իսկ երկրորդ օրը` Անի Քրիստիի ՙՔեզ՚ երգը:
Նարեի խոսքով մրցույթին մեկնել է մրցանակի ակնկալիք չունենալով. ՙԱյս մրցույթից մեր մասնակիցները մշտապես վերադարձել են բարձր արդյունքներով: Տարիներ առաջ այս մրցույթում Գրան Պրիի արժանացավ երգիչ Արա Մարտիրոսյանը, իսկ  անցած տարի` Անահիտ Շահբազյանը՚:
Արմինե Գրիգորյանն անկեղծացավ. ՙԵթե անցյալ տարի Անահիտի մասնակցության ժամանակ ես կարողանում էի իմ էմոցիաներն արտահայտել` ծափահարել, գոռալ, այս տարի չեմ արել նման բաներ: Նախ սկզբում չէինք ասում, որ Նարեն իմ զարմուհին է,- ասաց Արմինեն ու կատակելով շարունակեց,-  քանի որ ՙՀայաստանի ձայնը՚ նախագծից հետո վախեցած էինք: Պիտի ասեմ, որ առաջին փուլում Նարեն լավ ներկայացավ, իսկ երկրորդում` ամբողջ երգն ընդհատվում էր` երաժշտությունն անջատվեց միկրոֆոնի հետ: Դե, բնականաբար, հուզմունք է, ես այդ պահին ոտքի կանգնեցի, որ ասեմ, թե պահանջում եմ, որ նորից երգի, ժյուրիի նախագահը կանգնեց ոտքի ու սկսեց ծափ տալ: Նա ասաց` հարկավոր չէ, որ Նարեն նորից երգի, քանի որ պարզ է` նա Գրան Պրիի է արժանի: Անցած տարի ես Անահիտի համար էի այդպես ծափահարում: Պիտի ասեմ, որ այս դեպքը նույնիսկ օգնեց Նարեին, քանի որ ամբողջ ընթաքում նա չհուզվեց, չշփոթվեց, չխառնվեց իրար, այլ հանգիստ շարունակեց երգել մինչեւ վերջ` իր բնական ձայնով, եւ առանց միկրոֆոնի բարձր լսվում էր: Իսկապես հենց դա իրեն Գրան Պրիի արժանացրեց: Մինչ մեկնելը բոլորին ասում էի` համարենք, որ ուղղակի իմ զարմուհու հետ գնում ենք շրջագայելու, իսկապես չէինք սպասում, որ 2 տարի անընդմեջ Գրան Պրի կտան Հայաստանին՚:
Գրան Պրին իր մեջ ներառում է նաեւ 3000 դոլար մրցանակային գումար, որն ըստ Արմինեի. ՙՊահումներով ու ճանապարհի ծախսը հանելով մնաց 2 հազար դոլար, կարելի է ասել` սա Նարեի առաջին մեծ աշխատավարձն է՚: Այս ամենին զուգահեռ Նարեն շտապեց տեղեկացնել. ՙԱռանձնապես չեմ էլ մտածում դեռ, թե ինչպես կծախսեմ այդ գումարը: Չէի սպասում այս հաղթանակին, որովհետեւ մի քանի տարի շարունակ, երբ նույն երկիրը մասնակցում է եւ լավ հաջողություն է ունենում, հատկապես Անահիտից հետո, Գրան Պրի չէի սպասում, մտածում էի` ինչքան էլ լավ ներկայանամ, հնարավոր չէ, որ այդ մրցանակին արժանանամ: Բայց երբ հայտարարեցին իմ անունը, ես շոկահարցված բարձրացա բեմ: Անհասկանալի բան էր ինձ հետ կատարվում՚:
Ի դեպ, մի քանի շաբաթ անց Նարեն կրկին կմեկնի միջազգային մրցույթի, այդ մասին լրագրողներին տեղեկացրեց Ա. Գրիգորյանն ու մանրամասնեց. ՙՕգոստոսի 12-17-ը Նարեն Գայանե Հովհաննիսյանի հետ կմեկնի Ղրղզստան` Բիշկեկ քաղաք, միջազգային մեծ մրցույթի մասնակցելու: Անցած տարի մեր մասնակիցը գրավեց 3-րդ հորիզոնականը, այս տարի պատրաստվում ենք մենք գնալ, տեսնենք` ի±նչ կստացվի՚:
Ա. Գրիգորյանը վստահեցրեց, որ առաջիկայում Նարեն տեսահոլովակներ չի նկարահանի. ՙԳուցե միառժամանակ անց դա էլ լինի, բայց երեւի մրցույթներն ավելի արդյունավետ են, քան տեսահոլովակները՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ