Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙՍՐԲԱՑՎԱԾ՚ ՄԱՐԶՊԵՏ, ԹԵ ՈՒՌՃԱՑՎԱԾ ԹԵՄԱ

Արխիվ 12-16

ՙՍՐԲԱՑՎԱԾ՚ ՄԱՐԶՊԵՏ, ԹԵ ՈՒՌՃԱՑՎԱԾ ԹԵՄԱ

Վերջին տարիներին այն վերաբերմունքը, որը մեզնից յուրաքանչյուրը ցուցաբերում է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, հարիր չէ ո°չ հային, ո°չ եկեղեցուն: Կարելի է ասել` գրեթե համակերպվել էինք Գառնիի եւ Զվարթնոցի տաճարներում տեղի ունեցած սրբապղծություններին, հիմա հերթը Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցունն է:
Օրեցօր Հայաստանում շատացան աղանդները, անուշադրությունն ու անտարբերությունը` սրբավայրերի հանդեպ, արդյունքն է այն բանի, որ մարդիկ խորը արմատներով կառչած չեն եկեղեցուն` որքան էլ եկեղեցին  փորձի ճիշտ հավատքի բերել մարդկանց: Եկեղեցու սպասավորին ու նրան ծառայող անձնաց ծաղրելը դարձել է սովորություն, ավելին` այսօր արդեն սկսել են ծաղրել առաքյալներին: Վերջերս համացանցում հայտնվեց մի նկար, որտեղ Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում գտնվող նկարի` ՙԽորհրդավոր ընթրիքի՚ առաքյալներից մեկին սկսեցին նմանեցնել Տավուշի մարզպետ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻՆ: Խոսակցություններն էլ ավելի թեժացան, երբ հայտնի դարձավ, որ մարզպետի աջակցությամբ է կառուցվել եկեղեցին: Այստեղ էլ սկսվեցին հայհոյանքները` էլ հեր ու մեր, էլ քաչալ շուն, էլ գող փիսո, մինչեւ բանն հասավ դիվան բաշուն` բոլորի առօրյա քննարկման թեման դարձավ: Այս ամենից հետո մնում է խորհել` եկեղեցո±ւ մեղքն է, թե± հայ հասարակությունը սկսել է արհամարհել իր հավատքն ու եկեղեցին: Այս հրատապ թեմայի շուրջ ՙԻրավունքը՚ փորձեց պարզել հոգեւորականի եւ ճարտարապետի կարծիքները:
Ճարտարապետ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆ- Խնդիրը պետք է մեկնաբանի եկեղեցին կամ հոգեւորականը, ես ոչինչ այս առումով չեմ կարող ասել: Այս դեպքում, ես կողմնակի մարդ եմ: Կարող եմ միայն ասել, որ հնում եկեղեցի կառուցողների նկարներն իրոք եկեղեցում եղել են:
ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր ԱՐԱՄ քահանա ՄԻՐԶՈՅԱՆ- Ես անձամբ ճանաչում եմ մարզպետին եւ նրա նպատակները, եկեղեցի կառուցելու համար, այնքան ազնիվ են եղել, որ սարի գլխին եկեղեցի է կառուցել: Այս ՙքննարկվող՚ նկարը ես երկու անգամ տեսել եմ` մեծացրած եւ փոքրացրած վիճակներում, միայն հիվանդագին երեւակայության արդյունք է այս ամենը: Նկարը ոչ մի նմանություն չունի մարզպետի հետ: Ամոթ է, մարդը ժողովրդի համար սարի գլխին աղոթատեղի է կառուցել, եւ այսօր ինչ-որ մեկն ուզում է նրա կատարած գործը սեւացնել:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ